MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 255
ջաքը վերջապես ազատվեց գերությունից» 46 : «Կառավարության» բոլոր 5
անդամները թուրք էին: «Հաթայ» անունը ընտրվեց որպես նորաստեղծ
«պետության» անվանում, իսկ Թայֆուր Սյոքմենն ընտրվեց նախագահ:
Ընտրվեց հանձնաժողով այդ «պետության» դրոշը որոշելու համար: Այդ
դրոշը մի փոքր փոփոխությամբ գրեթե նույն թուրքական դրոշն էր:
Ընդունված Սահմանադրությունը գրեթե թուրքական սահմանադրու-
թյունն էր, իսկ օրհներգը հենց Թուրքիայի օրհներգն էր 47 : Սանջաքի
կարգավիճակի համաձայն, երկրի արտաքին հարաբերություննրի
համար պատասխանատու էր սիրիական կառավարությունը: «Հաթայի»
դրամական միավոր ճանաչվեց սիրիական արժույթը, սակայն 1939 թ.
մայիսի 13-ին որպես արժույթ սահմանվեց թուրքական լիրան: Թուրք
ծայրահեղականների հաջորդ քայլը «Հաթայում» կարևոր պաշտոննե-
րում ֆրանսիացի կամ այլազգի ներկայացուցչի փոխարեն թուրքերին
նշանակելն էր: «Երկրի» մայրաքաղաք Ալեքսանդրեթի փոխարեն ըն-
տրվեց Անտիոքը 48 :
«Հաթայի պետությունը» այդ կարգավիճակում մնաց այնքան
ժամանակ, մինչև Թուրքիան կիրականացներ սանջաքը Սիրիայից
խլելու իր վերջին գործողությունները:
Բեռլին-Հռոմ առանցքի ագրեսիվ գործողությունների ծրագրերում
ընդգրկված էին նաև Սիրիան, Լիբանանն ու հատկապես Թուրքիան:
Վերջինս ընտրված էր որպես ֆաշիզմի քարոզչության կենտրոն Մեր-
ձավոր Արևելքում: Թուրքիան միշտ օգտագործել է այս հանգամանքն իր
արտաքին քաղաքականության մեջ: Ավստրիայի անշլյուսը և այն վա-
խը, որ Թուրքիան կարող է միանալ Առանցքի երկրներին, պատճառ
դարձան, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ցանկանան անմիջապես
դաշինք կնքել Թուրքիայի հետ։ 1938 թ. սեպտեմբերի 30-ին կնքված
Մյունխենի պայմանագրից հետո Ֆրանսիան ավելի կենտրոնացավ
Միջերկրականում իր դիրքերի ամրապնդման վրա և կարիք ուներ ավե-
լի ուժեղացնելու Թուրքիայի հետ դաշնակցությունը։ Հարկ է նկատել, որ
Թուրքիայի համար այս պայմանագիրն ազդանշան հանդիսացավ 49 :
Տե՛ս, Khadduri M., նշվ. աշխ., էջ 423:
Տե՛ս Hür A., Atatürk diplomasisinin başarı öyküsü: Hatay'ın ilhakı, Radikal gazetesi,
14.10. 2012.
48 Տե՛ս Oran B., նշվ. աշխ., էջ 289:
49 Տե՛ս Ireland P., Turkish Foreign Policy after Munich, The Political Quarterly, Vol.
X , april 1939, pp. 185-201.
46
47
255