MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 254

ջաքի տարածքային ամբողջականության ու քաղաքական ստատուսի համատեղ ապահովման մասին 40 ։ Այդ պայմանագրի համաձայն սան- ջաքի անվտանգությունն ապահովելու համար հավասար քանակու- թյամբ թուքական ու ֆրանսիական զորք պետք է լիներ այնտեղ, ան- հրաժեշտության դեպքում երկուստեք համաձայնությամբ այդ թիվը կարող էր ավելանալ։ Այնտեղ նշված էին նաև այն գործողությունները, որոնք պետք է ձեռք առնվեին սանջաքում նրա վրա Թուրքիայից, Սի- րիայից կամ ծովից հարձակման դեպքում 41 ։ Հուլիսի 4-ին Անկարայում ստորագրվեց «ֆրանս-թուրքական բարեկամության դաշինքը»։ Այն իր մեջ ներառում էր մի քանի դրույթներ, որոնք վերաբերում էին երկրների միջև լավ հարաբերություններ հաստատելուն և այն քաղաքական ու տնտեսական միջոցառումներին, որոնք պետք է ձեռք առնվեին ար- տաքին հարձակման դեպքում 42 ։ Դա հանդիսացավ սանջաքի Թուր- քիայի միացնելուն ուղղված առաջին քայլը: Նման պայմաններում «ընտրությունների արդյունքներն» այնպի- սին եղան, որ Հալք-էվիի ընտրացուցակում «գրանցվեց» ընտրողների 63%-ը 43 : «Թուրք համայնքի» ցուցակում «գրանցվեց»` 35847, ալևի հա- մայնքում՝ 11319, 5504՝ հայ համայնքում, 1845՝ արաբ համայնքում, 2098՝ հույն-ուղղափառ, այլ համայնքերի ցուցակներում՝ 359 ընտրող: Ընտ- րությունների երկրորդ փուլի համար ընտրվեցին 358 թուրք, 113 ալևի, 55 հայ, 18 արաբ, 20 հույն–ուղղափառ ընտրողներ: Արդյունքում թուր- քերը «խորհրդարանում» ստացան 22 տեղ, ալևիները 9 տեղ, հայերը՝ 5, արաբները՝ 2, ուղղափառ հույները 2 տեղ 44 ։ Սանջաքում «խորհրդա- րանը» հրավիրվեց 1938 թ. սեպտեմբերի 2-ին «Պատգամավորների» բոլոր ելույթները թուրքերեն էին, նրանք Հիմնական օրենքի վրա էլ թուրքերեն երդվեցին: Նրանք իրենց ճառերում «իրենց երախտագի- տությունն էին հայտնում Թուրքիայի նախագահին և կառավարությանը սանջաքի անկախությանը հասնելու գործում ցույց տված աջակցության համար» 45 : Իսկ Սյոքմենն իր առաջին ելույթում հայտարարեց. «Սան- Տե՛ս Пoцхверия Б., նշվ. աշխ., էջ 167: Տե՛ս Oran B.., նշվ. աշխ., էջ 188: 42 Տե՛ս Yamaç M., նշվ. աշխ., էջ 38: 43 Տե՛ս Բայրամյան Ա., նշվ. աշխ., էջ 104: 44 Տե՛ս Yamaç M., նշվ. աշխ., էջ 39: 45 Տե՛ս Toynbee A., The Cession to Turkey of the Sanjak of Alexandretta, Survey of International Affairs-1938, vol. I, London, 1941, p. 488. 40 41 254