MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 253

ընտրական ցուցակներում գրանցվել չցանկացող ընտրողները: Հարկ է նշել, որ երկու համաշխարհային պատերազմների միջև եղած ժամա- նակահատվածում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Ալեքսանդրեթի սանջաքի խնդիրը լուծելու գործում, քաղաքական ու դիվանագիտական պայքարից բացի, մշակութային ու քարոզչական ուղղություններով էլ մեծ ջանքեր գործադրվեցին, որոնք իրականաց- վում էին «ժողովրդական տների» կողմից։ 1937-1939 թթ․ Ալեքսանդրեթի սանջաքում գործել են Հալք էվիների երեք թևերը՝ անվտագության, իրավակական ու քարոզչական 35 ։ Չնայած այս ամենին, ընտրություններում կրկին չստացվեց թուրքերի համար մեծամասնություն ապահովել: Ազգերի լիգայի ընտ- րական հանձնաժողովը 1938 թ. հունիսին Լիգայի գլխավոր քարտու- ղարին հղեց մի հեռագիր, որտեղ ասվում էր, որ ընտրությունները կեղ- ծելու վտանգ կա, որը սպառնում է ազգաբնակչության ամենամեծ հատ- վածի դիրքորոշման ազատությանը 36 : Վիճակն այնքան վատացավ, որ հանձնաժողովը հայտնեց, որ նման պայմանններում ավարտված է համարում իր առաքելությունը սանջաքում, որ այլևս անելիք չունի այնտեղ և 1938 թ. հունիսի 19-ին հեռացավ սանջաքից 37 : Ստեղծվեց 3 թուրքից ու 1 ֆրանսիացուց բաղկացած նոր հանձնաժողով: Հուլիսի 22- ին սկսվեցին նոր «ընտրական գործողություններ», որոնք վերջացան հուլիսի 31-ին: Հայերն ու արաբները բոյկոտեցին այդ «ընտրություն- ները» 38 : 1938 թ․ հունիսից Փարիզում և Անկարայում ընթանում էին երկ- կողմ բանակցություններ 39 ։ Թուրքիայի ռազմական ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում Թուրքիան ու Ֆրանսիան Անկա- րայում 1938 թ. հուլիսի 3-ին կնքեցին ռազմական պայմանագիր սան- միջոցառումների։ Նրանց գլխավոր նպատակը թուրքական քարոզչության տա- րածումն էր ժողովրդի շրջանում։ 35 Տե՛ս Payasli V., Hatay Halkevi’nin faaliyetleri ve Hatay Halkevi Dergisi (1939-1951), Ankara Üniversitesi Türk İnkılâp Tarihi Enstitüsü Atatürk Yolu Dergisi, S 52, Güz 2013 , s. 905-941. 36 Տե՛ս Բայրամյան Ա., նշվ. աշխ., էջ 108-109: 37 Տե՛ս Khadduri M., նշվ. աշխ., էջ 421: 38 Բայրամյան Ա., Հայերի մասնակցությունը 1936-1938 թթ. Ալեքսանդրետի սանջաքի պաշտպանության պայքարին, էջ 163։ 39 Տե՛ս Новичев А., նշվ. աշխ., էջ 190: 253