MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 252
Իսմեթ Ինոնյուին 31 ։ Հետագայում սանջաքն իրենց կցելու ուղղությամբ
տարվող թուրքական կողմի ջանքերն ավելի մեծ թափ ստացան։ Թուր-
քական իշխանությունը ցանկանում էր այս նոր ռեժիմն անմիջապես
հաստատել սանջաքում։ Սակայն թե՛ սիրիական կառավարությունը,
թե՛ ժողովուրդը չէին ընդունում Ժնևյան կոմպրոմիսի դրույթները։ Այս
ամենը առաջ բերեց մի շարք խնդիրներ, անընդհատ բախումներ էին
տեղի ունենում սանջաքի թուրք ծայրահեղականների ու Սիրիային
միանալու կողմնակիցների միջև։
Երբ հայտնի դարձավ սանջաքում պատգամավորական ընտրու-
թյունների կարգը, Թուրքիան հանդես եկավ հաստատված ընտրա-
կարգի դեմ, որը նրան թույլ չէր տալիս մեծամասություն կազմել սան-
ջաքում։ Այս հարցում ևս մեծ տերությունները զիջումներ արեցին, և
1938 թ. Ազգերի լիգան փոխեց ընտրակարգն այնպես, որ այն լիովին
ձեռնտու էր թուրքերին 32 ։ 1938 թ. մայիսի 3-ին սանջաքում սկսվեցին
հանրաքվե-ընտրությունների աշխատանքները։ Մայիսի 22-ին գրան-
ցումներն ավարտվեցին։ Չնայած թուրք ծայրահեղականների իրակա-
նացրած անօրինական քայլերին, ամեն տեսակ ճնշումներին, նույնիսկ
այն հանգամանքին, որ Թուրքիայից քվերակությանը մասնակցելու հա-
մար անօրինական ճանապարհով սանջաք էր ուղարկվել 25.000 կեղծ
«սանջաքցի», ընտրողների շուրջ 65%-ը գրանցվել էր սանջաքը Սի-
րիայում պահելու կողմնակիցների ընտրական ցուցակներում 33 ։ Դրա-
նից հետո՝ մայիսի 21-ին, Անկարան Փարիզ հղեց վերջնագրի բովան-
դակություն ունեցող մի հեռագիր, որտեղ պահանջում էր մինչև ամսվա
վերջ, ինչ գնով էլ լինի, հասնել վերջնական կարգավորման: Նույն օրը
թուրքական զորքեր կենտրոնացվեցին սանջաքի սահմանում, թուրքա-
կան թերթերը կատաղի արշավ սկսեցին:
Հունիսի 9-ին վերաբացվեցին ընտրական տեղամասերը: Ձերբա-
կալվում, ծեծվում ու սպանվում էին «Հալք էվիի» (ժողովրդական տուն) 34
Տե՛ս Пoцхверия Б., նշվ. աշխ., էջ 167:
Տե՛ս Shields S., նշվ. աշխ., էջ 103:
33 Տե՛ս Բայրամյան Ա., Հայերի մասնակցությունը 1936-1938 թթ. Ալեքսանդրետի
սանջաքի պաշտպանության պայքարին. Պատմաբանասիրական հանդես, № 1 ,
1968 , էջ 161։
34 1932 թվականից սկսած երկրի տարածքում մի քանի հարյուր «Ժողովրդական
տները» (թուրքերեն՝ Halk Evi) և «Ժողովրդական սենյակները» (Halk Odası) հնա-
րավորություն էին տալիս մասնակցելու տարբեր սպորտային և մշակութային
31
32
252