MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Seite 251

դրությունը» և առաջարկեց առաջին և երկրորդ աստիճանի ընտրու- թյուններն անցկացնել համապատասխանաբար 1938 թ. մարտի 28-ին և ապրիլի 12-ին։ Ընտրությունները պետք է տեղի ունենային ազգային- դավանական «համայնքների» համամասնական ներկայացուցչության սկզբունքով՝ թուրք, ալևի, արաբ, հայ, քուրդ և այլ համայնքների բաժան- ման հիման վրա 27 ։ Հարկ է նկատել, որ Ազգերի լիգայի խորհրդի կողմից 1937 թ. Ալեքսանդրեթի հարցին տրված «լուծումը» ըստ էության փոխզիջու- մային կարգավորում էր, որը ձեռք էր բերվել միջազգային լարված պայմաններում և ժամանակավորապես պահպանում էր խաղաղու- թյունը Արևելյան Միջերկրականի շրջանում։ Սակայն այն չի կարելի համարել սանջաքի հարցի արդարացի ու վերջնական լուծում, քանի որ այն ավելի շուտ քաղաքական ժամանակավոր կարգավորում էր։ Դրա- նով, փաստորեն, Սիրիան զրկվում էր երկրի անբաժան մասը հան- դիսացող մարզի վրա իր գերիշխանությունից 28 ։ Ասել, թե Ֆրանսիան չէր գիտակցում սանջաքի նշանակությունը, դրա համար նման զիջողական դիրքորոշում որդեգրեց, այնքան էլ ճիշտ չէ: Այն կարևորում էր սան- ջաքի ռազմավարական ու տնտեսական նշանակությունը, ինչի ապա- ցույցն այն մեծ ներդրումներն էին, որ կատարվում էին այնտեղ: Ֆրան- սիան անզիջում դիրքորոշում ուներ այս հարցում մինչև որ նրա դաշ- նակից Մեծ Բրիտանիան սկսեց այլ ցուցումներ տալ 29 : Արաբ հեղինակ Մ. Խադդուրին գրում է, որ Ժնևյան կոմպրոմիսը խոր զայրույթով ընդունվեց Սիրիայի և արաբական մյուս երկրների քաղաքական շրջանակների կողմից։ Արաբ ժողովուրդները հաստատ համոզված էին, որ մանդատային իշխանությունները և նրանց դաշ- նակիցները սանջաքը ծախել են իրենց սեփական մաշկը փրկելու հա- մար։ Հենց սանջաքում արաբները ուժեղ դիմադրություն ցույց տվեցին Ժնևի որոշմանը 30 ։ Թուրքիայում Ազգերի լիգայի այս որոշումն ընդուն- վեց որպես երկրի դիվանագիտական հաղթանակ, դեպի սանջաքի անկախությանն ուղղված ևս մեկ քայլ։ Հունվարի 27-ին Մուստաֆա Քենալ Աթաթուրքը շնորհավորական հեռագիր ուղարկեց վարչապետ Տե՛ս Khadduri M., նշվ. աշխ., էջ 420: Տե՛ս նույն տեղում, էջ 79: 29 Տե՛ս Marcus F., նշվ. աշխ., էջ 36: 30 Տե՛ս Khadduri M., նշվ. աշխ., էջ 418: 27 28 251