MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 250

ընդունվեց օգտագործել ավելի կոշտ միջոցներ ու հասնել թուրքական պահանջների բավարարմանը։ Աթաթուրքն անձամբ մեկնեց Քոնիա ու հասավ Ուլուքըշլա, որտեղ հրամայեց զորքեր կուտակել սանջաքի սահմանին։ Ֆրանսիական կողմը սկսեց տեղի տալ, քանի որ միջազ- գային իրադրությունն անբարենպաստ էր իր համար։ Եվրոպայում պատերազմի սկսման վտանգն արդեն ակնհայտ էր, և Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային անհրաժեշտ էր լավ հարաբերություններ հաս- տատել Թուրքիայի հետ։ 1937 թ. հունվարի 11-ին Թուրքիայի արտ- գործնախարար Արասը ֆրանսիական կառավարությանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում էր ստեղծել Սիրիայի, Լիբանանի ու Ալեքսանդրեթի սանջաքի համադաշնություն։ Ֆրանսիան մերժեց այս առաջարկը։ Չնայած դրան՝ Ֆրանսիայի դիրքորոշումը սկսել էր փոխվել սանջաքի հարցի վերաբերյալ։ Թուրքիայի ու Ֆրանսիայի առաջարկով Ազգերի լիգայի հերթական նիստը հունվարի 18-ից հետաձգվեց հուն- վարի 21-ը։ 1937 թ. հունվարի 18-ին Ֆրանսիայի վարչապետ Լեոն Բլյումը Փարիզում Թուրքիայի դեսպան Դավազին ուղարկեց մի նամակ, որով հայտնում էր, որ մշակվել է նոր նախագիծ, որը հաշվի է առնում երկու կողմերի տեսակետներն էլ 24 ։ Նրանք կարողացան հասնել հարցի լուծման փոխզիջումային տարբերակի, որին Ազգերի լիգան ուղղակի համաձայնություն տվեց։ Այն հայտնի է Ժնևյան կոմպրոմիս անունով 25 ։ Դրանով նոր կարգավիճակ հաստատվեց սանջաքում, իսկ Ժնևյան փաստաթղթի 22-րդ հոդվածով և Հիմնական օրենքի 6-15-րդ հոդված- ներով սահմանվում էր սանջաքի պառլամենտի ընտրության սկզբունք- ները 26 ։ Այդ առաջին ընտրությունները պետք է կազմակերպվերին ու անցկացվեին Ազգերի լիգայի նշանակած հանձնաժողովի վերահսկո- ղությամբ: 1937 թ. հոկտեմբերի 4-ին Թ. Ռեյդ-ի (Անգլիա) գլխավորու- թյամբ ընտրվեց հանձնաժողով, որն ուներ հետևյալ կազմը՝ Ժ. Լագրանժ (Բելգիա), Վան դեր-Մենդերե (Նիդեռլանդներ), Հ. Ռեյմերս (Նորվեգիա), Ռ. Սեկրեթան (Շվեյցարիա): Հանձնաժողովը սանջաքում մնաց մինչև նոյեմբերի 19-ը։ Վերադառնալով Ժնև` դեկտեմբերի 10-ին հանձնաժո- ղովն Ազգերի լիգայի խորհրդի նախագահին ներկայացրեց «Ալեքսանդ- րեթի սանջաքում կատարվելիք առաջին ընտրությունների կանոնա- Տե՛ս Khadduri M., նշվ. աշխ.,էջ 417: Տե՛ս Пoцхверия Б., նշվ.աշխ., էջ 165-166. 26 Տե՛ս Բայրամյան Ա., նշվ. աշխ. 90։ 24 25 250