MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 249

առկա վիճակը։ Ազգերի լիգան դեկտեմբերի 22-ին ստեղծեց դիտորդա- կան հանձնաժողով՝ նորվեգացի Հանս Հոլստադի, հոլանդացի գեներալ Լ. Կարոնի և շվեյցարացի Շառլ դը-Վաթթենվիլի մասնակցությամբ 20 ։ 1936 թ. դեկտեմբերի 30-ին դիտորդները հասան Անկարա, իսկ Նոր տարվա նախաշեմին հասան Հալեպ, այնուհետև անմիջապես ուղևոր- վեցին Անտիոք։ Նրանք հինգն էին՝ երեք դիտորդներն ու անձնակազմի երկու ներկայացուցիչները (Ազգերի լիգայի քարտուղարության ան- դամներ նորվեգացի Փեթեր Անկերը և շվեցարացի Չարլզ Մոտիերը): Այդ ընթացքում բարձր կոմիսար Մարտելը, հանդիպելով սիրիական ղեկավարության հետ, նշել էր, որ Սիրիայի համար ամենանպատա- կահարմարը դիտորդական առաքելության ընթացքում բախումներից, հուզումներից խուսափելն ու սանջաքում ազատորեն շրջել է, ինչը թույլ կտա իրապես տեսնել, թե ինչ մթնոլորտ է տիրում սանջաքի բնակ- չության մոտ 21 ։ Դիտորդները առաջին հերթին եղան Կըրըկ-Խանում, որն ուներ արաբ, հայ, թուրք, թուրքմեն խառը բնակչություն։ Նրանք տեղում հաստատեցին, որ «գժտության որևէ հիմք չկա և թուրքերն, արաբներն ու հայերը ապրում են կատարելապես համերաշխ»։ Սահմանամեձ Աք- թեփե և Հաջիլեր գյուղերում շրջանի թուրքմեն պատգամավորը հայ- տարարեց, որ իր ընտրողների ճնշող մեծամասնությունը ցանկանում է խաղաղ ապրել առկա քաղաքական վիճակում։ Այդ գյուղերի թուրքմեն գյուղացիները դիտորդներին դիմավորեցին խանդավառ ցույցերով և բացահայտորեն արտահայտեցին իրենց բուռն ցանկությունը՝ մնալ Սիրիայի կազմում 22 ։ Այդ ընթացքում, ինչպես որոշվել էր Ազգերի լիգայի կողմից, 1936 թ. դեկտեմբերի 21-ից Փարիզում սկսվեցին թուրք-ֆրանսիական բանակցությունները։ Թուրքիան ոչ մի կերպ հետ չէր կանգնում սան- ջաքին անկախություն տալու իր պնդումներից 23 ։ Երբ Արասը վերա- դարձավ Թուրքիա և հունվարի 5-ին հանդես եկավ ԹԱՄԺ-ում, պատ- գամավորների մեծամասնությունն անարդյունավետ համարեց Թուր- քիայի վարած քաղաքականությունը սանջաքի նկատմամբ, և որոշում Տե՛ս Пoцхверия Б., նշվ. աշխ., էջ 167: Տե՛ս Shields S., նշվ., աշխ., էջ 95: 22 Տե՛ս Բայրամյան Ա., նշվ. աշխ., էջ 63: 23 Տե՛ս Khadduri M., The Alexandretta Dispute, The American Journal of Inter- national Law, Vol. 39, No. 3 (Jul. 1945), էջ 416: 20 21 249