MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 248
մեծ ուշադրություն էին դարձնում նաև հարցի քարոզչական կողմին:
Մոնտրոյի պայմանագրի կնքումից հետո քաղաքական իրավիճակը
շատ նպաստավոր էր Թուրքիայի համար։ Թուրքական կառավա-
րությունը սանջաքի նկատմամբ իր պահանջները ավելի վճռական ու
կտրուկ կերպով սկսեց ներկայացնել, իսկ մեծ տերությունները շատ էին
կարևորում Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչով էլ պայմա-
նավորված սանջաքի հարցում ֆրանսիացիները սկսեցին զիջել։
1936 թ. սեպտեմբերի 9-ին Ֆրանսիայի ու Սիրիայի միջև կնքվեց
պայմանագիր, որի նպատակն էր վերացնել ֆրանսիական մանդատը
Սիրիայում և ստեղծել անկախ սիրիական պետություն։ Ալեքսանդրեթի
սանջաքի նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները ևս
անցնում էին Սիրիային, ինչը դժգոհություն առաջացրեց Թուրքիայում։
1936 թ. քաղաքական այցով Փարիզում էր գտնվում Թուրքիայի արտ-
գործնախարար Ռյուշթու Արասը, սակայն անմիջական բանակցու-
թյունները չտվեցին Թուրքիայի համար ցանկալի արդյունքները։ Հարցը
սկսվեց քննարկվել Ազգերի լիգայում։ Հարցի քննարկման հենց առաջին
օրը «Ալեքսանդրեթի ու Անտիոքի» հարցի մասին զեկուցող էր նշա-
նակվել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Սանդլերը։ Նա դեկ-
տեմբերի 16-ի նիստում Լիգայի խորհրդին ներկայացեց իր զեկուցա-
գիրը և 8 կետից բաղկացած բանաձևի նախագիծը 17 ։ Հարկ է նշել, որ
Սանդլերի զեկույցը վերաբերում էր ոչ թե բուն հարցին և դրա լուծմանը,
այլ Թուրքիայի ներկայացուցչի կողմից պահանջված այդ «պաշտպա-
նական միջոցառումներին», որոնք պետք է ձեռք առնվեն սանջաքում
մինչև վեճի կարգավորումը 18 : Սա բացասաբար ընդունվեց սիրիական
հասարակության, ինչպես նաև իշխանության կողմից։ Սիրիայի վար-
չապետ Ջամիլ Մարդամ-Բեկն ընդունեց, որ այն հարցի լուծման մի
քանի ճանապարհների համար կարող է դուռ բացել, ինչպես սանջաքի՝
Սիրիայի կազմում որպես ինքնավար մարզ մնալուն, այնպես էլ նրա
կցումը Թուրքիային, քանի որ Դամասկոսի հետ առանց այն էլ թույլ էին
կապերը, սա ավելի էր թուլացնում սիրիական իշխանության ազդե-
ցությունը սանջաքում 19 :
Սանդլերի զեկույցով նախատեսվում էր ստեղծել դիտորդական
հանձնաժողով, որը կգնար ու տեղում կուսումնասիրեր սանջաքում
Տե՛ս Shields S., նշվ. աշխ., էջ 83:
Տե՛ս Բայրամյան Ա., նշվ. աշխ., էջ 61:
19 Տե՛ս Shields S., նշվ., աշխ., էջ 97:
17
18
248