MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 247

սկսած, թուրք-ֆրանսիական հարաբերությունները սկսեցին լավանալ 11 ։ Երբ Իտալիան 1935 թ. հարձակվեց Եթովպիայի վրա, դա սպառնալիք հանդիսացավ Միջերկրական ծովում Մեծ Բրիտանիայի քաղաքական շահերի համար։ Այդ շրջանում իր անվտանգությունն ապահովելու համար նրան անհրաժեշտ էին դաշնակիցներ ու որպես այդպիսին նա ընտրեց Թուրքիան։ Նման պայմաններում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Ալեքսանդրեթի սանջաքի խնդիրը կարևոր դեր սկսեց խաղալ 12 : 1935 թ. նոյեմբերի 1-ին թուրքական մեջլիսի բացման ճառում Մուստաֆա Քեմալը հայտարարեց. «Անտիոքն ու Ալեքսանդ- րեթը Թուրքիայի ազգականներն են» 13 : Թուրքերը իրենց քաղաքականությունը սանջաքի նկատմամբ ավելի ուժեղացրին 1936 թ. կնքված Մոնտրոյի պայմանագրից հետո 14 ։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1936 թ. նոյեմբերի 1-ի ԹԱՄԺ-ի հերթա- կան նստաշրջանի բացման նիստում հայտարարեց. «Այս օրերին մեր ազգին գիշեր-ցերեկ անհանգստացնող գլխավոր խնդիրը Իսքենդերուն- Անթաքիայի ու շրջակայքի ճակատագրի հարցն է, որոնց իսկական տերը հանդիսանում է Թուրքիան։ Մենք հարկադրված ենք մեր ձեռքը վերցնելու այս հարցը լուրջ ու հաստատակամ կերպով» 15 ։ Նա հանձնա- րարեց սանջաքում թուրքամետ խմբավորման ակտիվիստներից մեկին՝ Թայֆուր Սյոքմենին, օգտագործել Հաթայ անունը, ինչն, ըստ Աթա- թուրքի, կհամախմբեր տեղի բազմազգ բնակչությանը 16 : Սա ցույց է տալիս, որ թուրքերը օգտագործում էին ամեն հնարավոր միջոց ու շատ Տե՛ս Новичев А., Турция: краткая история, М., 1965, с. 189: Տե՛ս Пoцхверия Б., Турция между двумя миравими войнами: очерки внешней политики, М., 1992, էջ 115: 13 Atatürk’ün söylev ve demeçleri, cilt I-III, Ist., 2006, s. 401. 14 Թուրքիային անհանգստացնում էր նեղուցների կարգավիճակը, որի պատ- ճառով նա առաջարկեց նեղուցների մասին միջազգային նոր պայմանագիր կնքել։ 1936 թ. հուլիսի վերջին շվեյցարական Մոնտրոյում սկսվեցին բանակ- ցությունները նեղուցների հարցի վերաբերյալ։ Այնտեղ հիմնականում քննարկ- վում էին Մեծ Բրիտանիայի ու Խորհրդային Միության առաջարկած նախա- գծերը։ Թուրքական կողմը հակված էր անգլիական տարբերակի անցկացմանը, ինչը ևս մեկ անգամ խոսում է Անգլիայի հետ նրա մերձեցման մասին։ Այնու- ամենայնիվ կողմերը գտան փոխզիջումային տարբերակ և 1936 թ. հունիսի 20-ին նեղուցների վերաբերյալ նոր համաձայնագիր կնքվեց։ 15 Миллер А., Кемаль Ататюрк избранные речи и выступления, М., 1996, c. 294. 16 Տե՛ս Karakoç E., Atatürk’ün Hatay davası, Bilig, Yaz / 2009, sayı 50, s. 102. 11 12 247