MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 246

սիային արգելվում էր Սիրիայի տարածքը կամ նրա մի մասը զիջել կամ հանձնել որևէ օտար պետության 9 ։ Սակայն Թուրքիայի քաղաքական ծրագրերը Ալեքսանդրեթի սանջաքի վերաբերյալ շատ հեռուն էին գնում: Նա ձգտում էր սանջակը կցել իրեն, որի համար սպասում էր ավելի հարմար առիթի։ 1930-ական թթ. սկսած միջազգային իրադրությունը փոխվեց թե՛ Եվրոպայում, թե՛ Մերձավոր Արևելքում։ Փոխվել էր ուժային հավա- սարակշռությունը Եվրոպայում։ Գերմանիայում իշխանության գլուխ էին եկել նացիստները՝ Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ, Իտալիայում իշխանության էր եկել Բենիտո Մուսոլինին: Արդեն 1930-ական թթ. երկրորդ կեսին ավելի ակնհայտ էր, որ պատերազմը Եվրոպայում անխուսափելի է։ Սակայն Մեծ Բիրտանիան ու Ֆրանսիան պատերազմ չէին ուզում և սկզբնական շրջանում առավել զիջողական քաղաքա- կանություն էին։ Մեծ Բրիտանիան հայտարարում էր, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև լավ ու բարիդրացիական հարաբերությունները խիստ անհրաժեշտ են Եվրոպայում ընդհանուր խաղաղությունը պահ- պանելու համար 10 : Չնայած դրան՝ աշխարհը գնալով բաժանվում էր երկու ճամբարների՝ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գլխավորու- թյամբ ստատուս-քվոն պաշտպանելու կողմնակիցների և Գերմանիայի ու Իտալիայի գլխավորությամբ նվաճողական դիրքորոշում ունե- ցողների: Լարվածությունը այդ ճամբարների միջև գնալով ուժեղանում էր։ Ագրեսոր երկրների կողմից ստատուս-քվոյի խախտման պայման- ներում Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձգտում էին լավացնել հարա- բերությունները Թուրքիայի հետ՝ Թուրքիայի աշխարհագրական դիր- քով պայմանավորված։ Ինչպես հայտնի է, Լոզանի պայմանագրից հետո թուրք-ֆրան- սիական հարաբերություններում առանցքային նշանակություն ուներ օսմանյան պարտքի խնդիրը։ Այս խնդիրը կարգավորելուց հետո՝ 1933թ. ления границ подмандатных территорий (1921 – 1939 гг.) , с.2, առկա է՝ http://pismo.netnado.ru/umot/sagimbaev-a-v-problema-aleksandrettskogo-sandjaka-v- kontekste/ 9 Տե՛ս Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, հատ. 4, Ե., 2007, էջ 436-437: 10 Տե՛ս White B., The emergence of minorities in the Middle East: The politics of community in French mandate Syria, Edinburgh, 2011, p. 57. 246