MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 245

ձգտում էր իրեն միացնել, քանի որ այն ուներ աշխարհաքաղաքական ու ռազմավարական կարևոր նշանակություն 4 : Քեմալականների ըն- դունած «Ազգային ուխտով» սանջաքը մտցվում էր Թուրքիայի կազմի մեջ: Սվասի ժողովի ժամանակ (1919 թ․) Մուսատաֆա Քեմալը մաս- նավորապես ասել է․«Ես համոզված եմ, որ 1918 թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ մեր հայրենիքի սահմանների մեջ գտնվող հատվածը այս- տեղ ապրող մեր մահմեդական քաղաքացիներին է պատկանում, նրա անբաժան մասն է» 5 , իսկ 1920 թ. ամերիկացի մի լրագրողի տված հար- ցազրույցում նա ասել է, որ ամեն ինչ անելու են այդ ուխտում նշված բոլոր կետերը իրականացնելու համար, որով ևս մեկ անգամ հաս- տատում էր սանջաքից չհրաժարվելու մտադրության մասին 6 : Արդեն թուրք-ֆրանսիական բանակցությունների ու երկու երկրների միջև հաշտության պայմանագրի նախապատրաստման ընթացքում սանջա- կի հարցը ամենակարևոր հարցերից մեկն էր: 1921 թ. հոկտեմբերի 20-ին Անկարայում համաձայնագիր կնքվեց Ֆրանսիայի կառավարության ու Թուրքիայի ազգային մեծ ժողովի կա- ռավարության միջև: Այն հայտնի է Ֆրանկլին-Բույոնյան պայմանագիր անունով: Պայմանագիրը նախատեսում էր պատերազմական գործողու- թյունների դադարեցում կողմերի միջև և 2 ամսվա ընթացքում ֆրան- սիական զորքերի դուրսբերում Կիլիկիայից, բացառությամբ Ալեքսանդ- րեքի սանջաքի, որը «հատուկ վարչակարգի» կարգավիճակով մնում էր ֆրանսիական մանդատային կառավարման տակ՝ տեղի թուրք բնակ- չության մշակութային լայն ինքնավարությամբ 7 : 1923 թ. Լոզանի հաշ- տության պայմանագրի ստորագրումից հետո ֆրանսիական ներկայա- ցուցչությունը հաստատել է այդ շրջանի հատուկ կարգավիճակը: Իսկ արդեն 1924 թ. դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայի բարձրագույն կոմիսարի հրամանագրով սանջակը դրվել է սիրիական կառավարության գերիշ- խանության տակ 8 ։ Հարկ է նշել, որ Ազգերի լիգայի որոշմամբ Ֆրան- 4 Տե՛ս Marcus F., Why did France abandon the Sanjak of Alexandretta ?, undergra- duate dissertation, Oxford UK, p. 11. 5 Atatürk’ün Tamim, Telgraf ve Beyannameleri, c. IV, Ankara, 2006. s. 90․ 6 Տե՛ս Tünay B.,, Atatürk ve Hatay, Atatürk Araştırma Merkezi Dergisi, առկա է՝ http://www.atam.gov.tr/dergi/sayi-05/ataturk-ve-hatay 7 Տե՛ս Թուրք-ֆրանսիական համաձայնագիր 1921, «Հայկական հարց» հանրա- գիտարան, 1996 թ., էջ 146: 8 Տե՛ս Сагимбаев А., Проблема Александреттского санджака в контексте опреде- 245