MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Seite 244

ԱՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ) ԱԼԵՔՍԱՆԴՐԵԹԻ ՍԱՆՋԱՔԻ ՀԱՐՑԸ ՈՐՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ 1920-30-ԱԿԱՆ ԹԹ. Ալեքսանդրեթի սանջաքը (թուրքերեն՝ Իսքենդերուն) ներկայում Հաթայի վիլայեթն է Թուրքիայի տարածքում և ընկած է Միջերկրական ծովի հարավարևելյան հատվածում: Այնտեղ է գտնվում Ալեքսանդրեթի նավահանգիստը, որը բնական նավահանգիստ է Միջերկրական ծովում 1 : Ալեքսանդրեթի սանջաքը, ինչպես և ամբողջ Սիրիան, օսման- յան լծի տակ մնաց 1516 թ. մինչև Առաջին համաշխարհային պատե- րազմի ավարտը՝ 1918 թ., երբ Անտանտի զորքերը գրավեցին Սիրիան՝ մինչև Ալեքսանդրեթ ու Կիլիկիա: Այն դեռևս վաղ ժամանակներից առևտրական կարևոր կենտրոն էր: Հատկապես Անտիոք քաղաքը քրիստոնյաների համար կարևոր նշանակություն ուներ, քանի որ Քրիստոսի մահից ու Հարությունից հետո իրենց կյանքի վերջին տարի- ներն այնտեղ են գործել Պետրոս ու Պողոս առաքյալները: Հետագայում Անտիոքում պատրիարքարան հիմնվեց 2 : Սանջաքն ուներ բազմազգ բնակչություն։ 1937 թ. բնակչության ընդհանուր թիվը հասնում էր 240.000-ի, որի մոտ 49 տոկոսը կազմում էին արաբները, մոտ 23 տո- կոսը՝ թուրքերը, 18 տոկոսը՝ հայերը, 8 տոկոսը՝ թուրքմենները, իսկ մնացածը՝ քրդերը, չերքեզները և այլ փոքրամասնությունների ներկա- յացուցիչները 3 : Ալեքսանդրեթի սանջաքի հարցը միջազգային դիվանագիտական խնդիր է եղել 1920-ական թվականներից մինչև Երկրորդ համաշխար- հային պատերազմի նախօրյակը: Նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը չէր հաշտվում այն մտքի հետ, որ սանջաքը Թուրքիայի կազմում չէ և 1 Տե՛ս Sanjian A., The Sanjak of Aleksandretta (Hatay), its impact on Turkish-Syrian relations,(1939-56),Middle East Journal, Vol. 10, No. 4 , 1956, Middle East Institute , p. 379. 2 Տե՛ս Shields S., Fezzes in the River: Identity Politics and European Diplomacy in the Middle East on the Eve of World War II, New York, 2011, p. 17: 3 Տե՛ս Բայրամյան Ա., Ալեքսանդրեթի սանջակի հարցը և միջազգային դիվանա- գիտությունը (1936-39 թթ.), Ե․, 1998, էջ 18: 244