MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | страница 258

Նրանք նշում էին, որ Սիրիայում նման տրամադրություններ ներշնչում է խորհրդային իշխանությունը 57 ։ Այսպիսով, 1930-ական թթ. աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում փոխվեց: Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան շատ էին կա- րևորում Թուրքիայի հետ դաշնակցությունը՝ համարելով նրան միջերկ- րածովյան շրջանում ամենաուժեղ երկիրը։ Այդ դաշնակցության գինը եղավ Ալեքսանդրեթի սանջաքի բռնակցումը Թուրքիային։ Անտեսվեց սանջաքի ժողովրդի մեծամասնության կարծիքը և միջազգային իրա- վունքի մի շարք խախտումներով 1939 թ. հունիսի վերջին սանջաքը բռնակցվեց Թուրքիային: Ինչ վերաբերում է Ազգերի լիգային, ապա կարելի է ասել, որ այն մեծ խաղաքարտ էր մեծ տերությունների ձեռ- քում և ուղղակի լուռ համաձայնություն տվեց թուրք-ֆրանսիական պայմանավորվածությանը, որը մինչև Լիգայի խորհրդի որոշումը, ձեռք էր բերվել նրանց միջև։ Սիրիական կողմը երբեք չի ընդունել այս անօրինական որոշումը: Նրանց դասագրքերում, քարտեզներում սան- ջաքը մշտապես ներկայացվում է որպես Սիրիայի անբաժան մաս, և սիրիացիները պահանջում են, որ սանջաքը վերամիավորվի Սիրիայի հետ: Իրավական տեսակետից խնդիրը մնացել է չլուծված: Սիրիան սպասում է հարմար պահի, որպեսզի հարցը բարձրացնի Ազգերի լի- գայի իրավահաջորդը հանդիսացող Միավորված ազգերի կազմակեր- պությունում: Սակայն, հաշվի առնելով վերջին մի քանի տարիներին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, մոտ ապագայում դա դեռևս իրատեսական չէ։ ANI MELKONYAN (ISEC NAS RA) THE PROBLEM OF THE SANJAK OF ALEXANDRETTA AS AN INTERNATIONAL DIPLOMATIC PROBLEM DURING 1920-30S The problem of the Sanjak of Alexandretta has been the object of International political and diplomatic dispute during 1920-30s. In this article we describe Alexandretta Sanjak’s annexation to Turkey, as well as the 57 Տե՛ս Sanjian A., նշվ. աշխ., էջ 383: 258