MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 25

մանրամասն վերլուծության է ենթարկել և տիպաբանել Սևանի ավա- զանի պաշտպանական համակարգերը՝ բրոնզ-երկաթի դարից մինչև միջնադար ընկած շրջանում 27 : Պաշտպանական համակարգերի ուսումնասիրման մեջ մեծ նշանակություն ունեցավ ArAGATS նախագծի շրջանակներում Չիկա- գոյի համալսարանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիսուտի կողմից հայ-ամերիկյան համատեղ արշավախումբը (Ա. Սմիթ, Ռ. Բադալյան), որը ուսումնասիրեց և հաշվառեց Արագածոտնի տարածաշրջանի մի շարք բնակավայրեր 28 : Այստեղ անհրաժեշտ է նշել նաև Լ. Կիրակոսյանի և Ա. Աղա- ջանյանի կողմից Արագածի Ղազարավան և Օրգով պաշտպանական համակարգերի ուսումնասիրությունը, չափագրությունները և նորովի մեկնաբանությունները 29 : Վերջին շրջանի ուսումնասիրություններից կարևոր է Գ. Սարգսյանի, Ա. Գնունու և Ա. Հակոբյանի կողմից ԼՂՀ Քաշաթաղի շրջանում նոր «կիկլոպյան» ամրոցների հայտնաբերումը, փաստա- գրումը և քարտեզագրումները 30 : 2011-2014 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինս- տիտուտը պեղումներ է իրականացնում Լոռու Մարգահովիտ և Գե- ղարքունիքի Սոթք 1, Սոթք 2 և Նորաբակ 1 հուշարձաններում, որտեղ կարևոր հարցադրումներից մեկը դիտակետ - ամրոցների և ամրոց - բնակատեղիների մանրամասն հետազոտությունն է՝ դրանց թվագրելու նպատակով: Արդեն կան առաջին արդյունքները, որոնք հնարավորու- գիրք Զ, Ե., 2010, էջ 45-52: Լճաշենի «կիկլոպյան» ամրոցի ժամանակագրության խնդրին անդրադարձել է նաև Վ. Ավետյանը (Ավետյան Վ., Լճաշենի կիկլոպյան ամրոցի ժամանակագրության հարցի շուրջ, ԼՀԳ, № 1, Ե., 1994, էջ 142-150: 27 Biscione R., Hmayakyan S., Parmegiani N., Sayadyan Y., Sanamyan H., The North- Eastern Frontier: Urartians and Non-Urartians in the Sevan Lake Basin, I. The Southern Shores, Documenta Asiana VII, Roma, 2002. 28 Smith A., Badalyan R., Avetisyan P., The Foundation of Research and Regional Survey in the Tsaghkahovit Plain, Armenia, The Oriental Institute, Chicago 2009. 29 Կիրակոսյան Լ., Աղաջանյան Ա., Ղազարավանի և Օրգովի ամրոց-բնակա- տեղիները (Պաշտպանական համակարգի և ճարտարապետության շուրջ), Հուշարձան տարեգիրք Ը, Ե., 2013, էջ 71-80: 30 Սարգսյան Գ., Գնունի Ա., Հակոբյան Ա., Սյունիքի արևելյան սահմանների պաշտպանական համակարգի ձևավորումը մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներում, Վեմ համահայկական հանդես Զ(ԺԲ) տարի, թիվ 1 (45) 2014, էջ 147-171: 25