MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 24

պաբանել են Հայաստանի տարածքում առկա «կիկլոպյան» ամրոցների որոշ մասը՝ համեմատական եզրեր գտել ինչպես արագածյան խմբի, այնպես էլ Սևանի հարավային ավազանի պաշտպանական համակար- գերի միջև 23 : 3. 1990-ականներից սկսած նոր փուլ սկսվեց «կիկլոպյան» ամրոցների ուսումնասիրման բնագավառում 24 , ներդրվեցին նորագույն տեխնոլոգիաներ և մոտեցումներ: Պաշտպանական համակարգերի ուսումնասիրության, խորհրդային շրջանում կատարված տոպոգրա- ֆիական հանույթների վերանայման ու թվային վերարտադրության մեջ մեծ նշանակություն ունեցավ 1995 թ. Ա. Սմիթի և Կ. Ղաֆադարյանի աշխատանքը: Թվայնացման աշխատանքները կատարվել է ԱՄՆ-ի Արիզոնայի համալսարանի Մարդաբանության բաժնում, որտեղ արխիվային հին տոպոգրաֆիական հանույթները վերանայվել են և համակարգչային «AutoCAD» ծրագրի միջոցով ենթարկվել թվային վերծանության և ոճական փոփոխությունների` համապատասխանեց- վելով նորագույն տոպոգրաֆիական հանույթների գծագրման սխե- մային: Այդ աշխատանքում հեղինակները ներկայացնում են Հայաս- տանի լեռնային շրջանների և Արարատյան ու Շիրակի հարթավայրերի պաշտպանական համակարգերից մի քանիսը 25 : Վերջին շրջանում պաշտպանական համակարգերի և դրանց տիպերի ուսումնասիրությամբ զբաղվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախումբը (Հ. Սանամյան 26 և Ռ. Բիշիոնի), որը Արեշյան Գ., Ղաֆադարյան Կ., Հայկական լեռնաշխարհի ճարտարապետու- թյունը վաղ դասակարգային հասարակության և պետական առաջին կազմա- վորումների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 3 հազարամյակի վերջին քառորդից մինչև մ.թ.ա 1 հազարամյակի սկիզբը), Հայկական ճարտարապետության պատ- մություն, Ե., 1996, էջ 68-87: 24 1990-ականներից սկսած մեծ հետաքրքրություն սկսվեց Արևմտյան Հայաս- տանի, մասնաորապես Վանի ավազանի ուրարտական, այդ համատեքստում նաև տեղի «կիկլոպյան» ամրոցների նկատմամբ այս մասին տես` Եսայան Ս., Քիլիմջյան, Գ., Հայկաբերդ ամրոցը, ԼՀԳ, № 6, Ե., 1991, էջ 102-113; Եսայան, Ս. Աբաջյան, Լ. Վանի ավազանի բիայնական ամրոցները (Արևմտյան Հայաստա- նի ուրարտական հուշարձանները շարքից), ՊԲՀ, № 1, Ե., 1995, էջ 209-224: 25 Smith A. Kafadarian K., New Plans of Early Iron Age and Urartian Fortresses in Armenia, Iran, Vol. 34, 1996, London, p. 23-37. 26 Սանամյան Հ., Լճաշենի բերդշենի կազմավորման փուլերը և պաշտպանա- կան համակարգը (մինչնախագծային ուսումնասիրություն), Հուշարձան տարե- 23 24