MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 23
«Կիկլոպյան» ամրոցների և դրանց կառուցման տեխնիկայի մասին շատ
կարևոր է Գ. Սարգսյանի ուսումնասիրությունները, ով փորձեց զու-
գահեռ օրինակների հիման վրա տալ քարերի տեղափոխման սխեման 18 :
1950-60-ական թթ. Սևանա լճի ափամերձ շրջանների «կիկլոպյան»
ամրոցներին անդրադարձել է նաև Հ. Մարտիրոսյանը 19 :
Հայաստանի բրոնզ-երկաթեդարյան պաշտպանական համակար-
գերի ուսումնասիրման 20 , դրանց տիպաբանության և դասակարգման
մեջ մեծ դեր ունեն Գ. Արեշյանը 21 և Կ. Ղաֆադարյանը 22 : Նրանք տի-
1968, էջ 289-296: Միքայելյան Գ., Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները,
Հայաստանի հնագիտական հուշարձանները, պրակ 1, Ե., 1968:
18 Սարգսյան Հ., Հայաստանի բրոնզեդարյան շինարարական կառույցների մա-
սին, ՊԲՀ., № 4, Ե., 1979, էջ 72-83:
19 Մարտիրոսյան Հ., Ուշ բրոնզեդարյան բնակավայրեր և դամբարանադաշտեր,
Հայաստանի հնագիտական հուշարձանները, պրակ 2, Ե., 1969 , էջ 7-16:
20 Հայաստանի «կիկլոպյան» ամրոցների խնդրին անդրադարձել է նաև ակա-
նավոր ճարտարապետ Վ. Հարությունյանը (Арутюнян В., Каменная летопись
армянского народа, Е., 1985, с. 8-10): Այստեղ անհրաժեշտ ենք համարում նշել
նաև Միքայել Հովհաննիսյանին, որի աշխատանքն ունի աղբյուրագիտական
մեծ նշանակություն` ներկայացնելով բոլոր դարաշրջանների Հայաստանի
պաշտպանական համակարգերը, ըստ Մեծ Հայքի նահանգների ու գավառների
(Հ. Միքայէլ Վ. Հովհանէսեան, Հայաստանի բերդերը, Վենետիկ-Սուրբ Ղազար,
1972):
Դեռևս 1970ականների սկզբին Լոռու շրջանում նոր «կիկլոպյան»
ամրոցներ հայտնաբերել և հաշվառել է Վ. Ավետյանը (Ավետյան Վ., Կիկլոպյան
ամրոցներ Շնողի տարածքում, ԼՀԳ № 6, Ե., 1979, էջ 112-114):
21 Գ. Արեշյանը 1978 թ. լույս տեսած իր հոդվածում փորձ է կատարում ուրար-
տական սեպագիր աղբյուրներում հիշատակվող ոչ ուրարտական URU («քա-
ղաք») և É.GAL («պալատ», «ամրոց» «միջնաբերդ»,) ճարտարապետական կա-
ռույցների միջոցով տալ Հայաստանի ուշ բրոնզ-վաղ երկաթեդարյան բնակա-
վայրերի դասակարգումը` մանրամասն ուսումնասիրության ենթարկելով Էջ-
միածնի Մոխրաբլուր, Գազանոց, Օրգով, Նազրվան հուշարձանները (Арешян
Г., Вопросы типологии населенных пунктов Армении позднего бронзового и
раннего железного веков, Государственный музей исткуства народов Востока,
Научные сообщения X, М.,, 1978, с. 91-106):
22 Կ. Ղաֆադարյանը դեռևս 1972 թ. հրատարակած իր հոդվածում ուրարտական
ամրաշինական համակարգերի ձևավորումը և զարգացումը կապում է Հայկա-
կան լեռնաշխարհում լայն տարածում գտած «կիկլոպյան» ամրոցների շինա-
րարական ավանդույթների հետ, այս մասին տես` Ղաֆադարյան Կ., Դիտողու-
թյուններ ուրարտական ամրաշինության վերաբերյալ, ՊԲՀ., № 2 Ե., 1972, էջ
151-162:
23