MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 241
էին մաքսազերծման հարկերը և հայտնվում են ոչ շահեկան
պայմաններում,
2. Վրաստանի օրենսդրական բացերը և օրենքները տարբեր կերպ
մեկնաբանելու հնարավորությունը, գործնականում ստեղծում
էր դժվարություններ արդար բիզնես վարելու համար,
3. Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը Վրաստանում, ընդհանուր
առմամբ, այդքան էլ դրական չէ: Դա գալիս էր նախ և առաջ
պատմական հիշողությունից, հետևաբար, թուրք գործարար-
ների հանդեպ վստահությունն ու վերաբերմունքը լիովին դրա-
կան չէր կարող լիներ,
4. 1990-ականների ընթացքում Թուրքիայից Վրաստան էին ներ-
մուծվում անորակ ապրանքներ, ինչը թուրքական արտադ-
րանքի հանդեպ ձևավորել էր բացասական վերաբերմունք,
5. երկարատև ներդրումներ անելու համար բացակայում էր պե-
տության կողմից անհրաժեշտ աջակցությունն ու հստակ երաշ-
խիքները,
6. Վրաստանի ներքին շուկայի զարգացման վերաբերյալ անհրա-
ժեշտ վերլուծությունների և հավաստի վիճակագրության բա-
ցակայությունը նույնպես խոչընդոտ էր երկարատև ներ-
դրումներ իրականացնելու տեսանկյունից 31 :
Ամփոփելով, կարող ենք փաստել, որ Թուրքիան Վրաստանում
իրականացնում էր տնտեսական էքսպանսիայի հստակ քաղաքակա-
նություն։ Այս քաղաքականությանը նպաստում էին նաև Վրաստանի
նոր իշխանությունները, որոնք Թուրքիայի հետ տնտեսական կապերի
ամրապնդման և գործընկերային հարաբերությունների զարգացման
համար ստեղծեցին համապատասխան պայմաններ: Թուրքական կա-
պիտալի անարգել ներհոսքը դեպի Վրաստան ապահովելու համար
Վրաստանի իշխանությունները ազատականացրեցին երկրի հարկային
համակարգը, թուրք գործարարների համար ստեղծեցին արտոնյալ
պայմաններում բիզնես վարելու հնարավորություն: Վրաստանի տնտե-
սության մեջ իր ազդեցությունն ուժեղացնելու համար Թուրքիան կի-
րառում էր կենտրոնացված ներդրումային քաղաքականություն: Ծանր
և վերամշակող արդյունաբերության, շինարարության, սննդի արտադ-
րության ու գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, բեռնափո-
Tvalodze S., Adeishvili G., Georgia-Turkey Trade Relations - Challenges and Oppor-
tunities, PMC Research Center, Tbilisi, 2016.
31
241