MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 242
խադրումների, նավթամշակման բնագավառներում հայտնի թուրքա-
կան մի շարք խոշոր ընկերություններ, շնորհիվ արտոնյալ պայման-
ների, կարողացան ներթափանցել Վրաստանի տնտեսության մեջ և
այստեղ զբաղեցնել գերիշխող, եթե ոչ մենաշնորհային դիրքեր։ Նման
խոշոր ու փորձառու տնտեսվարող կազմակերպությունների ներթա-
փանցումը Վրաստան գրեթե անհնարին էր դարձնում վրացական
տնտեսվարողների գոյությունն այդ ոլորտներում, ինչը ենթադրում էր
լիարժեք կախվածություն թուրքական արտադրանքից, տնտեսության
այդ բնագավառներում ազգային արտադրության մասնակի կամ իսպառ
բացակայություն։ Վրաստանի տարածքում գործունեություն իրակա-
նացնող թուրք գործարարները ստանում էին պետական դոտացիաներ,
իսկ Վրաստանի ո՛չ բյուջեն, և ո՛չ էլ տնտեսական քաղաքականությունը
նման հնարավորություններ չէր տալիս սեփական տնտեսվարողներին։
Նման անհավասար պայմաններում Թուրքիա-Վրաստան տնտեսական
համագործակցության մասին խոսելը այդքան էլ տեղին չէ, քանի որ
Վրաստանի տնտեսությունը իր զարգացման մակարդակով ու ծա-
վալներով պատրաստ չէր նման համագործակցության։ Թուրքիան
բացահայտ տնտեսական էքսպանսիայի էր ենթարկում Վրաստանին,
նրան օգտագործելով որպես սեփական արտադրանքի արտահանման
համար շուկա։
2007 թ. ստորագրված ԱԱՀ-ը կարևոր քայլ էր երկկողմ առևտրա-
տնտեսական հարաբերությունների զարգացման համար, սակայն այն
չկարողացավ ապահովել ակնկալվող արդյունքները Վրաստանի
տնտեսության համար: Վրաստանը տնտեսապես պատրաստ չէր ներ-
թափանցելու Թուրքիա և դիմանալու այստեղի շուկայում գործող
մրցակցությանը: Մյուս կողմից, անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի պես
դինամիկ զարգացող, ժողովրդագրական առումով երիտասարդ երկրի
հետ հարևանությունը Վրաստանի համար կարող էր ինչպես տնտե-
սական, այնպես էլ սոցիալ-մշակութային, մենթալ ու ժողովրդագրական
բնույթի լուրջ հետևանքներ ունենալ: Վերջին տարիներին պահպանվող
միտումների պայմաններում մեծանում է Թուրքիայի կողմից վրացա-
կան սպառողական շուկայի լիակատար կլանման վտանգը: Վրաս-
տանի ռազմավարական նշանակության օբյեկտներին տիրանալը,
Վրաստանի ներքին շուկայում գերիշխող դիրքերի գրավումը պետք է
լուրջ ահազանգ լինի Վրաստանի իշխանություններին առ այն, որ
երկիրը ընկնում է լիակատար տնեսական կախվածության մեջ հարևան
242