MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 240

դրույթներ ու սկզբունքներ, որոնք սույն համաձայնագիրը դարձնում էին առավել արժեքավոր երկու կողմերի համար: Առաջինը, որն ըստ էության հանդիսանում էր ԱԱՀ-ի անկյունաքարը, դա այն դրույթն էր, որով մի շարք ապրանքատեսակներ ձերբազատվեցին մաքսատուրքից, իսկ որոշ ապրանքների համար սահմանված մաքսատուրքը կրճատ- վեց: Երկրորդը՝ ներդրվեց ապրանքների երկկողմանի ապահովագրման սկզբունքը, որի համաձայն բեռներն ապահովագրվում էին ռիսկերից, և այդ ապահովագրական գոտին գործում էր հավասարապես երկու երկրներում: Եվ երրորդ՝ գյուղատնտեսական ծագման որոշ ապրան- քատեսակների համար ներդրվեց սակագների քվոտային համակարգ 28 : ԱԱՀ-ն ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի իշխանությունները հույսեր ունեին, որ 70 մլն. բնակչություն ունեցող Թուրքիան դառնալու էր վրացական արտադրանքը, հատկապես գյուղատնտեսական ծագ- ման, արտահանելու համար մեծ ու եկամտաբեր շուկա, որի շնորհիվ երկրի տնտեսությունը կարճ ժամանակում կարող էր արձանագրել թռիչքային աճ 29 : Սակայն, վրաց գործարարների պնդմամբ՝ արտահան- ման ծավալներըն այդպես էլ չհասան ակնկալվող ցուցանիշներին: Թուրքական շուկայում գործում էին մրցակցության բավական կոշտ պայմաններ, որոնց վրաց գործարարներն ու Վրաստանի տնտեսու- թյունն ամենևին պատրաստ չէին 30 : Իրենց հերթին, Վրաստանում աշխատող թուրք գործարարները բախվում էին մի շարք խնդիրների ու խոչընդոտների, մասնավորապես՝ 1. մաքսանենգ ճանապարհով Թուրքիայից Վրաստան ներմուծվող ապրանքները ստեղծում էին ոչ արդար մրցակցային պայ- մաններ այն թուրք գործարարների համար, ովքեր ներմուծում էին նույն ապրանքներն օրինական ճանապարհով, վճարում 28 შეთანხმება თავისუფალი ვაჭრობის შესახებ საქართველოსა და თურქეთის რესპუბლიკას შორის, https://www.matsne.gov.ge/ka/document/view/1311090 29 Georgian Government Works to Expand FTA List, 2008, Invest Today, Issue No. 8, p. 4, retrieved fromhttp://www.investingeorgia.org/uploads/file/invest8.pdf on Septem- ber 23, 2010. 30 Georgia Struggles to Compete with Turkish Economy: Two years on, free trade deal has not resulted in promised export surge, 2010, retrieved from http://iwpr.net /report.news/georgia.struggles.compete.turkish.economy on October 15, 2010. 240