MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 239
գրի շուրջ ընթացող բանակցությունները ժամանակավորապես դադա-
րեցին: 2007 թ. փետրվարին Թուրքիայի փոխվարչապետի և ԱԳ նա-
խարարի Բաթումի կատարած այցելության ժամանակ նախագահ Մ.
Սաակաշվիլին պաշտոնապես խնդրեց վերսկսել համաձայնագրի շուրջ
ընթացող բանակցությունները՝ փորձագետների մակարդակից այն տե-
ղափոխելով ավելի բարձր հարթակ: Մ. Սաակաշվիլու այս խնդրանքի
արդյունքում բանակցությունները վերսկսեցին, որոնք էլ ավարտվեցին
փաստաթղթի ստորագրմամբ 26 :
Անդրադառնանք ԱԱՀ-ի կարևոր կետերին. նախաբանում մաս-
նավորապես նշված էր, որ կողմերը ցանկություն են հայտնում զար-
գացնել և ամրապնդել առկա բարեկամական հարաբերությունները,
հատկապես տնտեսական համագործակցության և առևտրի բնագա-
վառներում՝ նպատակ ունենալով ընդլայնել երկու երկրների միջև
տնտեսական համագործակցությունը, մեծացնել ապրանքաշրջանա-
ռության ծավալները: Պայմանագրի կարևոր նպատակներից էին.
1. փոխադարձ առևտրային հաշվեկշռի ծավալների ընդլայն-
ման միջոցով՝ նպաստել տնտեսական փոխհարաբերու-
թյունների ներդաշնակ զարգացմանը,
2. տնտեսական փոխհարաբերությունների ներդաշնակ զար-
գացման համար ապահովել մրցակցային արդար պայման-
ներ 27 :
Ըստ էության, սույն համաձայնագիրը չէր ներմուծում նոր մո-
տեցումներ ու սկզբունքներ, այլ հիմք էր ընդունում Առևտրի համաշ-
խարհային կազմակերպության, որի անդամ էին ինչպես Թուրքիան,
այնպես էլ Վրաստանը, «Առևտրի» և «Մտավոր սեփականության կար-
գավորման» սկզբունքները՝ միայն բացառիկ դեպքերում թույլ տալով
կիրառել այլ մոտեցումներ, որոնք ընդունելի են երկու կողմերի համար:
Համաձայնագրի հիմնական դրույթները ուղղակի կրկնում էին Առևտրի
համաշխարհային կազմակերպության սկզբունքներն ու մոտեցումները:
Չնայած, ԱԱՀ-ն առավելապես հիմնված էր ԱՀԿ-ի կարգավորիչ
դրույթներ վրա, նրա մեջ ներառված էին նաև մի շարք այլ կարևոր
Tbilisi (EI-LAT), Tbilisi, March 2011, p 31.
26 Tsikhelashvili k., Chkhutishvili I.,նշվ.աշխ., էջ 32:
27 შეთანხმება თავისუფალი ვაჭრობის შესახებ საქართველოსა და თურქეთის
რესპუბლიკას
შორის,
მუხლი
1.
მიზნები,
ნაწილი
“b”,
“d”,
https://www.matsne.gov.ge/ka/document/view/1311090.
239