MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 238
դրամական փոխանցումներ: Իսկ Թուրքիայից ներմուծել էր 1346 մլն
դոլարի ապրանք 21 :
Վրաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբե-
րությունների զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ
«Ազատ առևտրի համաձայնագիրը» (այսուհետ՝ ԱԱՀ), որը ստորա-
գրվեց 2007 թ. նոյեմբերի 21-ին՝ Թբիլիսիում անցկացվող Վրաստան-
Թուրքիա բիզնես ֆորումի շրջանակներում 22 : Փաստաթուղթը ստորա-
գրելուց հետո նախագահ Մ. Սաակաշվիլին անձամբ շնորհակալություն
հայտնեց Թուրքիայի նախագահ Ա. Գյուլին պայմանագրի ստորա-
գրմանը խոչընդոտող բոլոր արգելքները վերացնելու և այն կարճ ժամ-
կետներում վերջնական տեսքի բերելու համար 23 : Վրաստանի համար
այս պայմանագիրը նշանակալի առաջընթաց էր տարածաշրջանային
կարևոր գործընկերոջ՝ Թուրքիայի հետ, ինչպես առևտրային, այնպես էլ
քաղաքական ու տնտեսական հարաբերությունների բարելավման
տեսանկյունից:
Համաձայնագիրն ուժի մեջ մտավ միայն հաջորդ տարի՝ 2008 թ
նոյեմբերի 1-ին: Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ այդ համաձայ-
նագրի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռևս 2006 թ. Դեկտեմ-
բերից, երբ Անկարա էր ժամանել Վրաստանի նախագահ. Մ. Սաա-
կաշվիլին 24 : Անհրաժեշտ է նշել, որ ԱԱՀ-ի շուրջ ընթացող բանակցու-
թյուններն ոչ միշտ են հարթ ընթացք ունեցել: 2006 թ. դեկտեմբերին
Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը Վրաստանի կառավարու-
թյանը ներկայացրեց Թուրքիայի և Վրաստանի միջև ազատ առևտրի
համաձայնագրի թուրքական տարբերակը: Այս տարբերակի շուրջ
քննարկումների առաջին փուլը տեղի ունեցավ 2007 թ. փետրվարին
Անկարայում: Այդ փուլում թուրքական կողմը դեռ պատրաստ չէր գնալ
զիջումների, մասնավորապես կրճատել այն ապրանքների ցանկը,
որոնց ներմուծումը Վրաստանից Թուրքիա արգելված էր: Նշենք, որ այդ
ցանկը հասնում էր մոտ 140-ի 25 : Այս ամենի հետևանքով համաձայնա-
Նույն տեղում:
Saakashvili Praises Turkey’s Fast Decision on Free Trade Treaty, 21.11.2007.
http://www.civil.ge/eng/article.php?id=16391/.
23 Նույն տեղում:
24 Saakaşvili Türkiye'ye geldi, Hürriyet, 19.12.2006
25 Tsikhelashvili K., Chkhutishvili I., Georgian-Turkish Free Trade Agreement 2008:
Implications Two Years After, Published by Th e European Initiative Liberal Academy
21
22
238