MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 237
ցական շուկայի այն սեգմենտը, որտեղ մինչև 2000 թ. վրացական ար-
տադրության ապրանքները գրեթե մենաշնորհային դիրքեր էին զբա-
ղեցնում 18 :
Աղյուսակ 5 19
Իրականում, Վրաստանը Թուրքիայի արտաքին առևտրի շրջա-
նառության մեջ գրավում էր երկրորդական տեղ: 2012 թ. տվյալներով
նրան բաժին էր ընկնում Թուրքիայի արտահանման 0.9%, իսկ
ներմուծման 0.07%: Վրաստանը անգամ չի մտնում Թուրքիայի 20 խոշոր
առևտրային գործընկերների ցանկի մեջ 20 : Վրացական շուկայում
թուրքական ապրանքների սպառումը հիմնականում իրականցվում էր
արտագնա աշխատողների կողմից դեպի Վրաստան կատարվող դրա-
մական փոխանցումների հիման վրա: Թուրքիայից ներմուծվող ապ-
րանքների տարեկան ծավալն ուղիղ համեմատական է այդ փոխան-
ցումներին: Ընդ որում, Թուրքիայից ներմուծվող ապրանքները փակում
էին այդ դրամական փոխանցումների 80-90%-ը: Օրինակ, 2013 թ. վրաց
արտագնա աշխատողների կողմից կատարվել էր 1477 մլն դոլարի
18 Kartal Ç., Gürcistan ve Türkiye ilişkileri, Trakya Üniversitesi Sosyal Bilimler
Enstitüsü, Edirne, 2007, s. 151.
19 Տե՛ս Վրաստանի Ազգային վիճակագրության գրասենյակի պաշտոնական
կայքը,
/http://geostat.ge/index.php?action=page&p_id=2231&lang=eng/
20 Арчвадзе И., նշվ. աշխ.:
237