MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | 页面 236
մեկ առևտրային գործընկերը 15 : Սկսած 2006 թ. արտաքին առևտրի
շրջանառության ոլորտում, իսկ 2008 արտահանման բնագավառում,
Թուրքիան դարձավ Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերը:
Նրան բաժին էր ընկնում Վրաստանի արտաքին առևտրի շրջանա-
ռության 14.9 % և ներմուծման 17.6 %-ը 16 :
Աղյուսակ 3-ում և 4-ում ներկայացված է Վրաստանի և Թուր-
քիայի փոխադարձ առևտրային հաշվեկշիռը 2003-2013 թթ. ընթացքում:
Աղյուսակ 4 17
Պաշտոնական տվյալները փաստում են, որ 2003 թ. հետ համե-
մատած, 2013 թ. Վրաստանի արտահանումը Թուրքիա աճել էր մոտ 2
անգամ և կազմում է 184 մլն դոլար: Համեմատության համար պետք է
նշենք, որ այդ նույն ժամանակահատվածում Թուրքիայից Վրաստան
ներմուծման ծավալն աճել է գրեթե 12 անգամ և կազմում է 1.410 մլն
դոլար։ Շնորհիվ այն հանգամանքի, որ Վրաստանի ներքին շուկան
սպառում է թուրքական արտադրության տարբեր իրեր ու ապրանքներ,
Թուրքիայում ստեղծվում է տարեկան 60.000 աշխատատեղ: Ընդ որում,
թուրքական ապրանքատեսակները հատկապես գրավում էին վրա-
Çelikpala M., Turkey as a Regional Power and the Caucasus, Insight Turkey. 2007.
Vol. 9, № 2. p. 28.
16 Арчвадзе И., նշվ. աշխ.։
17 Տվյալները՝ Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի պաշտոնա-
կան կայքից: /http://www.geostat.ge/index.php?action=0&lang=geo /
15
236