MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 233

գործարարներից բաղկացած պատվիրակության հետ այցելությունը վկայում է այն մասին, որ Թուրքիան պատրաստ է խորացնել իր տնտե- սական հարաբերությունները Վրաստանի հետ: Իր վրաց գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետն առաջարկեց երկու երկրների միջև բացել երրորդ սահմանային անցակետը՝ Կարս- Ախալքալաք հատվածում՝ պատրաստակամություն հայտնելով այդ նախագծի համար գտնել համապատասխան ֆինանսավորում 9 : Կող- մերը քննարկեցին նաև Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի հարցը: Ռ. Թ. Էրդողանը ընդգծեց, որ նավթամուղի շահագործումը բավական կարևոր է երկու երկրների համար` շեշտադրելով այն հանգամանքը, որ նավթամուղը հնարավորություն կտա Վրաստանին ապահովել ավելի մեծածավալ արտաքին ներդրումներ երկրի տնտեսության մեջ: Կող- մերը քննարկեցին նաև Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կա- ռուցման հարցը: Նույն թվականի մայիս ամսին Անկարա կատարած պաշտոնական այցի ժամանակ Մ. Սաակաշվիլին թուրքական կողմին առաջարկել էր պարզեցնել Սարփիի անցակետով դեպի Թուրքիա գնացող քաղաքացիների վիզայի տրամադրման գործընթացը: Նախա- գահ Սաակաշվիլին խոստացել էր, որ Վրաստանն այսուհետ կհեշ- տացնի այդ գործընթացը Թուրքիայի քաղաքացիների համար 10 : Հան- դիպման վերջին օրը՝ օգոստոսի 13-ին, կողմերմ այցելեցին Սարփիի անցակետ, որտեղ Մ. Սաակաշվիլին և Ռ. Թ. Էրդողանը համատեղ հայտարարությամբ ազդարարեցին այն մասին, որ Վրաստանի ու Թուրքիայի քաղաքացիներն այսուհետև առանց վիզայի կարող են հատել Սարփիի անցակետը 11 : Այսպիսով, կարելի արձանագրել, որ վարչապետ Էրդողանի այ- ցելությամբ Վրաստանի և Թուրքիայի միջև սկսվեց առևտրատնտե- սական հարաբերությունների նոր փուլ: Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Վրաստանի քաղաքական վերնախավը պատրաստ էր այդ նոր փուլի մեկնարկին: Թուրքիան դրա համար ուներ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ, արտահանումը խրախուսող տնտեսական քաղաքա- կանություն, համապատասխան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք Erdoğan'dan Gürcistan'a: Gecikmeye tahammül yok, Sabah, 12.08.2004. სააკაშვილი მიესალმება თურქეთის როლს აჭარის კრიზისის მოგვარების საქმეში, 20.04.2004. http://www.civil.ge/geo/article.php?id=6805&search 11 Sarp'tan vizesiz geçilecek, Milliyet, 13.08.2003. 9 10 233