MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Página 232

փոխադրումների ու ծառայությունների ոլորտները: Վրաստանը դար- ձավ տարանցիկ և սպասարկող երկիր տարածաշրջանային տնտեսա- կան նախագծերի համար, որոնք ունեին աշխարհաքաղաքական ու ռազմավարական կարևորություն: Այս տնտեսական բարեփոխումների արդյունքում բարձրացավ նաև Վրաստանի քաղաքական կշիռն ու դերակատարումը տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում: Աղյուսակ 1 7 Վրաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ առևտրային հաշվեկշիռը 1995-2004 թթ. Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանի՝ 2004 թ. Վրաստան կատարած պաշտոնական այցելությունը կարևոր նշանակություն ունե- ցավ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցու- թյունը զարգացնելու ու խորացնելու հարցում: Օգոստոսի 11-ին Ռ. Թ. Էրդողանը թուրք գործարարներից բաղկացած մեծ պատվիրակության ուղեկցությամբ ժամանեց Վրաստան 8 : Մ. Սաակաշվիլու հետ ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ Ռ. Թ. Էրդողանը շեշտեց, որ թուրք Տե՛ս Վրաստանի Ազգային վիճակագրության գրասենյակի պաշտոնական կայ- քը ,http://geostat.ge/index.php?action=page&p_id=134&lang=eng 8 Erdogan to visit Georgia, Turkish Press Review, 11.08.2004. http://www.hri.org/news/agencies/trkpr/2004/04-08-11.trkpr.html 7 232