MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | страница 231

կան ճգնաժամը, անցումը շուկայական տնտեսության, հստակ տնտե- սական դոկտրինի բացակայությունն օր օրի ավելի էր խորացնում Վրաստանի տնտեսական ճգնաժամը: Այս ամենին գումարվում էին նաև ներքին միջէթնիկական բախումները, քաղաքացիական պատե- րազմը, հանցագործությունն ու կոռուպցիան, որի արդյունքում Վրաս- տանի տնտեսությունն աննախադեպ անկում ապրեց 4 : «Վարդերի հե- ղափոխությունից» հետո Վրաստանի տնտեսությունը սկսեց արձանա- գրել տեսանելի ու շոշափելի բարեփոխումներ գրեթե բոլոր բնագա- վառներում: Վրաստանի նոր տնտեսական քաղաքականությունը նշա- նավորվեց երկրի հարկային համակարգի և շուկայի ազատականաց- մամբ, որի շնորհիվ ստեղծվեց ավելի բարենպաստ միջավայր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողների համար, ձևավորվեց ձեռ- ներեցությունը խրախուսող ու աջակցող միջավայր: Ինչպես նշում է Վրաստանի նախկին վարչապետ Վ. Գուրգենիձեն՝ «.. դա իսկական ձեռնարկատիրական հեղափոխություն էր» 5 : Ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքական վեր- նախավերը ցուցաբերում էին շահագրգռվածություն ու քաղաքական կամք՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորաց- ման ուղղությամբ: 2004-2013 թթ. ընթացքում երկու երկրների միջև ստո- րագրվեցին շուրջ յոթ տասնյակ երկկողմ և բազմակողմ պայմանագրեր, որոնք վերաբերում էին առևտրի ազատականացմանը, վիզայի ռեժիմի վերացմանը, կրկնակի հարկման համակարգի վերացմանը, բնական գազի և նավթի փոխադրման, բարձր լարման էլեկտրականության մա- տակարարման, բեռնափոխադրումների ոլորտներին 6 : Անհրաժեշտ է ընդգծել, որ այս պայմանագրերի և երկրի տնտե- սության մեջ կատարված արտաքին ներդրումների շնորհիվ Վրաս- տանի տնտեսությունը ենթարկվեց արմատական բարեփոխումների: Երկրի տնտեսության մեջ գերակա ուղղություն դարձան տարանցիկ Georgia’s Libertarian Revolution Part one: Georgia as a model Berlin – Tbilisi – Istanbul, 10 April 2010, http://www.esiweb.org/pdf/esi_-_georgias_libertarian_revolution_-_part_one_- _georgia_as_a_model_-_10_april_2010.pdf 5 Georgian-Turkish Free Trade Agreement 2008: Implications Two Years After, The Black Sea Trust for Regional Cooperation, Tbilisi, March 2011, p 14. 6 Tvalodze S., Georgia-Turkey Trade Relations - Challenges and Opportunities, PMC Research Center, Tbilisi, 2016. 4 231