MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 230
ԱՐՏԱԿ ԶԱՐԳԱՐՅԱՆ
(ՀՀ ԳԱԱ ԱԻ)
ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մ. ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱՆՈՒՄ
1988 թ. Սարփիի անցակետի բացումով Թուրքիայի և Վրաստանի
միջև սկսվեց այսպես կոչված «Ճամպրուկային առևտրի» փուլը: Երկ-
կողմ առևտրատնտեսական համագործակցությունը կարգավորող
առաջին պայմանագիրը ստորագրվեց 1992 թ. հուլիսի 30-ին Թբի-
լիսիում 1 : Այս պայմանագրով կողմերը համաձայնություն էին ձեռք
բերում ներմուծվող և արտահանվող ապրանքների համար կիրառել
ավելի պարզեցված մաքսատուրք: Կողմերը պայմանավորվեցին բարե-
լավել նաև բանկային ոլորտի գործակցությունը՝ հաշվի առնելով այն
հանգամանքը, որ տնտեսության այս սեգմենտը հանդիսանում էր
առևտրային և գործարար միջավայրի զարգացմանն ուղղված ամե-
նակարևոր ոլորտներից մեկը:
Երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման մեջ
մասնավոր սեկտորի ներգրավվածությունն ապահովելու նպատակով
թուրքական «Էքսիմ» բանկը Վրաստանին տրամադրելու էր 20 մլն
դոլարի վարկ: Բացի այդ, Վրաստանը Թուրքիայից ստանալու էր 50 մլն
դոլարի լրացուցիչ վարկ 2 : Այս համաձայնագրով նաև նախատեսված էր
երկու երկրների կառավարությունների միջև երկկողմ տնտեսական և
առևտրային հարաբերությունների հետագա զարգացումը խթանելու
նպատակով ստեղծել թուրք-վրացական միասնական տնտեսական
հանձնաժողով 3 :
Իրականում, մինչև 2004 թ. Վրաստանի և Թուրքիայի միջև
առևտրատնտեսական հարաբերությունները կրում էին տարերային
բնույթ (տե՛ս Աղյուսակ 1)։ Զգացվում էր համակարգային մոտեցման
բացակայություն, Վրաստանի տնտեսության հանդեպ Թուրքիայի հե-
տաքրքրության ոչ բավարար մակարդակ։ Հետխորհրդային տնտեսա-
Совместное Грузино-Турецкое заявление, Свободная Грузия, 01.08.1992.
Նույն տեղում:
3 Özbay R., Gürcistan Sosyo-Ekonomik Yapısı Dünyave Türkiyeile İlişkiler, Istanbul,
2014, s. 219.
1
2
230