MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 234
պատրաստ էին թուրքական արտադրանքն արտահանել Վրաստան,
այստեղ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Վրաստանը
վերանայել էր իր երկրի հարկային համակարգը, ազատականացրել էր
ներքին շուկան օտարերկրյա՝ հատկապես թուրք գործարարների և
ներդրողների համար, թուրքական կապիտալի անարգել ներհոսքը
ապահովելու համար ստեղծել էր բարենպաստ գործարար միջավայր:
Անձամբ նախագահ Մ. Սաակաշվիլին քաջալերում ու աջակցում էր
թուրք գործարարներին՝ Վրաստանի տնտեսության մեջ ներդրումներ
անելու, երկրի տարածքում արտոնյալ պայմաններով գործունեություն
ծավալելու համար: Մ. Սաակաշվիլու այս աջակցությունը լրացուցիչ
ազդակ էր ոչ միայն թուրքական մանր ու միջին ձեռնարկատերերի, այլ
խոշոր կապիտալի ներկայացուցիչների համար՝ ավելի համարձակ
ներդրումներ անել Վրաստանի տնտեսություն մեջ:
2005 թ. տվյալներով Վրաստանում առկա էին թուրքական կապի-
տալով աշխատող 100-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում
էին հեռահաղորդակցության, վերամշակող արդյունաբերության, շինա-
րարության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներ: Վրաս-
տանի տնտեսության մեջ իր ազդեցությունն ուժեղացնելու համար
Թուրքիան կիրառում էր կենտրոնացված ներդրումային քաղաքակա-
նություն: Վրացական շուկա սկսեցին ներթափանցել թուրքական այն-
պիսի խոշոր տնտեսվարողներ, ինչպիսին էին Եվրոպայի ամենախոշոր
ապակի արտադրող կոնցեռնը՝ «Turkiye Sise ve Cam Fabrikalari A.S.»
(Sisecam), ծանր արդյունաբերության, շինարարության, սննդի արտադ-
րության բանագավառում խոշոր արտադրող «Sener Arda» կազմակեր-
պությունը, որն իրականցնում էր Բաթումիի նավահանգստի արդիա-
կանացումն ու վերազինումը, կառուցում էր թուրք-վրացական միջազ-
գային առևտրի կենտրոնը Թբիլիսիում: Թուրքական մեկ այլ կազմա-
կերպություն՝ «Arda Enterprises Ltd»-ը, Քոբուլեթիում կառուցեց ամսա-
կան 1200 տ. արտադրություն ունեցող ալրաղաց: Թուրքական «Turkcell»
բջջային օպերատորը հանդիսանում է վրացական «Geocell» ընկերու-
թյան գլխավոր բաժնետերը: «Delta Petrol» նավթային ընկերությունը,
որը հանդիսանում է «Transteknik» հոլդինգի քույր ընկերությունը,
սպասարկում է Փոթիի նավթահորերը, ինչպես նաև իրականացնում է
ծովային բեռնափոխադրումներ: Կազմակերպությունը կատարել էր
մոտ 15 մլն դոլարի ներդրում Փոթիի նավթային տերմինալում, հան-
դիսանում էր «Georgian-Turkish Channel Energy» ընկերության 75 տոկոս
234