MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 224

մանական, իտալական և այլ երկրների պաշտոնական վավերագրերը՝ ցեղասպանության և ԹՄ-ի լուսաբանման համար։ Ձեռք բերված նյութերի հիման վրա կազմել է թեշքիլաթական- ների ցանկերը, որի համար սկզբանղբյուր է ծառայել 1918 թ. նոյեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետությանը, Ներքին գործոց նախարարու- թյանը, Արդարադատության նախարարությանը և Ծերակույտի նախա- գահությանն ուղարկված երկարապատում հեռագիրը։ Հենվելով նշված վավերագրին՝ Գրիկերն իր հաշվումները կա- տարել է գավառների և սանջաքների՝ բանտերից ազատված հանցա- գործների քանակը հիմք ընդունելով։ 1914 թ. դրությամբ, ըստ Գրիկերի, Օսմանյան Թուրքիան ունեցել է 30 կուսակալություն, 125 սանջաք 7 , 547 քազա 8 , 1193 նահիյե 9 (գյուղախումբ) և 6300 գյուղ։ Յուրաքանչյուր սանջաքի բանտից ազատ է արձակվել միջին հաշվով 65 ոճրագործ 10 ։ Այս մեթոդով հաշվելիս ազատ արձակված բանտարկյալների թիվը կազմում է 8125 մարդասպան։ Քանի որ սկզբնաղբյուրների փոխանցմամբ թեշքիլաթականները բաժանված էին 10-ական մարդասպանից կազմված ջոկատների, հետևաբար՝ 8125 ոճրագործները ունեցել են առնվազն 812 տաս- նապետ` Օսմանյան պետության բարձրաստիճան զինվորական։ ԹՄ իրենից ներկայացնելով պետության մեջ պետություն, իսկ ոճրագործ- ների խումբը՝ բանակի մեջ բանակ, ի մի բերված տեղեկությունների համաձայն այս ջոկատները պետք է ղեկավարվեին Օսմանյան պաշ- տոնական բանակի դասավորությանն ու կազմին համապատասխան, հետևաբար՝ բացի տասական խմբերից, բաժանված էին 50-ական, 100- ական գնդերի՝ կազմելով վաշտ, բանակային թեմ, բանակ և այլն։ Այսպիսով, միայն պաշտոնապես բանտերից դուրս բերված քրեական հանցագործների 8125 ոճրագործներից կազմված հրոսա- կախմբերն ունեցել են 165 հիսնապետ, 81 հարյուրապետ՝ կազմելով 40 7 Վիլայեթի մեջ մտնող վարչական միավոր, մարզ։ Վիլայթեի կառավարիչն է մութասարրիֆը, սանջաքբեյը, նաև՝ միրլիվան։ Տե՛ս Հ. Փափազյան, Հայերի ցե- ղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի, Երևան, 1988, էջ 195։ 8 Վարչական միավոր, մտնում էր սանջաքի մեջ։ Տե՛ս Հ. Փափազյան, նշվ. աշխ., էջ 195։ 9 Գավառակ, սանջաքի վարչական միավոր, Ա.Հ. Փափազյան, նշվ. աշխ., էջ 195։ 10 Գ.Վ.Կ., ԹԷշքիլաթի մահսուէ, էջ 15։ 224