MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 225

բանակային թեմ։ Միայն հրամանատարների և պաշտոնապես ազատ արձակված հանցագործների ընդհանուր թիվը կազմել է 9183 մար- դասպան։ Արդ, ինչպես վերևում արդեն նշեցի, լիարժեք տեղեկություն չենք կարող հավաքել ինքնակամ անդամագրված գաղթականների՝ մուհա- ջիրների թվի մասին, քարոզչության հետևանքով ներգրավվածների, քրդերի, չերքեզների, վրացիների և թյուրքախոս ցեղերի մասնակցու- թյան մասին։ Գրիկերն իր հերթին ոճրագործների ցանկերը ներկայացնում է նահանգներով՝ բերելով ընդմանեը երկու նահանգի՝ կուսակալության հաշվարկ. Մարաշ 314 և Այնթապ 324 մարդասպան 11 ։ Եթե այս երկու նահանգների միջինը վերցնենք և բազմապատկենք 30-ով կստանանք 9570 հանցագործ։ Գրիկերը կատարել է նաև ոճրագործների դասակարգում հե- տևյալ սկզբունքով ոճրային պատասխանատվությունից զերծ պա- րագլուխներ, բարոյական պատասխանատուներ, պատասխանատու պաշտոնյաներ, զինվորական և ոստիկանական պատասխանատու պաշտոնյաներ, թեշքիլաթական հրոսակախմբերի պարագլուխներ՝ յուրաքանչյուր գավառի համար առանձին։ Այսպիսով, նա նշում է 11 ոճրային ամբաստանությունից զերծ, 15 բարոյական պատասխանատու, 7 պատասխանատու պաշտոնյա, 15 Զինվորական և ոստիկանական պատասխանատու պաշտոնյաներ, ապա ըստ նահանգների՝ Ադրիանապոլսի նահանգ՝ 2 պարագլուխ՝ երկուսն էլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Այնթապի /Հալեպի նա- հանգ/՝ 2 պարագլուխ, երկուսն էլ բարձրաստիճան պաշտոնյա, Հալեպի նահանգ՝ 1 պարագուխ, բարձրաստիճան պաշտոնյա, Բաքու՝ 1 պարա- գլուխ, բարձրատիճան պաշտոնյա, Բիթլիս՝ 3 պարագլուխ, բարձրաս- տիճան պաշտոնյա, Բուրս՝ 1 պարագլուխ, բարձրատիճան պաշտոնյա, Պոլիս՝ 5 պարագլուխ՝ բոլորը բարձրաստիճան պաշտոնյաներ, Տիգ- րանակերտ՝ 4 պարագլուխ՝ բոլորը բարձրաստիճան պաշտոնյաներ, Կարին՝ 3 պարագլուխ բոլորը բարձրաստիճան պաշտոնյաներ, Երզնկա՝ 4 պարագլուխ, որոնցից միայն Էջզաջը Մեհմեդը վաճառական, մնացած բոլորը բարձրաստիճան պաշտոնյաներ, Խարբերդ՝ 2 պարա- գլուխ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Նիկոմիդիա՝ 1 պարագլուխ, պաշտոնյա, Գըր Շեհիր (Անկարայի նահանգ)՝ 2 պարագլուխ, 11 Նույն տեղում։ 225