MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 223
Սաիթ Չեթինօղլուն 3 ։ Այս երկուսից զատ հնարավորին չափ օգտվել ենք
1890-1918 թթ. տպագրված հայերեն պարբերական մամուլից, ցեղա-
սպանության վերաբերյալ գրված հուշագրություններից և այն բոլոր
վկայություններից, որոնք տեղ են գտել Մաշտոցյան Մատենադարա-
նում պահվող տարբեր անձնաց արխիվներում, Եղիշե Չարենցի անվ.
գրականության և արվեստի թանգարանում պահվող ֆոնդերում, ինչ-
պես նաև քաղել ենք այլևայլ վավերագրերի հիման վրա տպագրված
աշխատություններից։
« Թեշքիլաթ-ը մախսուսա » կազմակերպության առաջին հայ հե-
տազոտողներից Գրիգոր վարդապետ Կերկերյանը՝ Գրիկերը 4 , ունի թե-
մային նվիրված տպագիր և անտիպ ուսումնասիրություններ։ Մեծ աշ-
խատանք է կատարել Պոլսից Երուսաղեմ տեղափոխված դատավա-
րության նյութերի, սկզբնաղբյուրների ուսումնասիրման, համակարգ-
ման ու հրապարակման գործում։
Գրիկերը համարվում է նաև ԹՄ-ի առաջին հայ հետազոտողը։
Նրա մեծադիր հոդվածը լույս է տեսել Կահիրեում՝ 1965 թ., «Յուսաբեր»
օրաթերթի բացառիկ համարում՝ նվիրված Ցեղասպանության 50-ամյա
տարելիցին 5 ։
Եթե «Յուսաբեր բացառիկ»-ում Գրիկերը քննության է դրել դա-
տաքննության շրջանակներում հավաքագրված և Երուսաղեմում պահ-
վող վավերագրերը, որոնց հիման վրա կատարել է վերլուծություններն
ու կազմել ոճրագործների համահավաք ցանկը, ապա նրա մեկ այլ՝
անտիպ «Արմենոցիդ» 6 վերնագրված ուսումնասիրության մեջ, որը
պահվում է Երուսաղեմի արխիվում, առաջինը լինելով ի մի է բերել
օտար դիվանագետների գրառումները, ամերիկյան, անգլիական, գեր-
3 Çetinoğlu S., Patrik Zaven’in Ermeni Soykırımı Örgütleyecilerin Listesi, Exter-
minators Yok Ediciler ve Erdemli Müslümanlar, Peri Yayınları, İstnbul, 2011.
4 Գրիկեր, Գրիգոր Վարդապետ Կերկերյան, (1911 թ., Կյուրին (Սեբաստիայի նա-
հանգ), 1988 թ. Նյու Յորք), պատմաբան։ Թուրքական պաշտոնական վավե-
րագրերի ուսումնասիրող։
5 Գ.Վ.Կ.(Գրիգոր վարդապետ Կերկերյան),« Թէշքիլաթի մահսուսէ» , Յուսաբեր
(օրաթերթ), Բացառիկ ԹիւՆուիրուած Ապրիլեան Եղեռնի Յիսնամեակին, 1915-
1965, տպ. «Յուսաբեր», Գահիրէ, 1965, էջ 5-39։
6 Գրիկեր,
Armenocide, Teşkilat-ı Mahsusa, Dossier LXXXVI, նյութը պահվում է
Երուսաղեմի Ս. Հակոբյանց եկեղեցու արխիվում։ Նյութի թվային տարբերակը
մեր տրամադրության ներքո է դրել Միհրան Մինասյանը, որին հայտնում ենք
մեր խորին շնորհակալությունը։
223