MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 222
փորձել ենք հաշվել թեշքիլաթական ների քանակը։ Անշուշտ, պետք է
նկատի ունենալ այն հանգամանքը, որ հայկական աղբյուրներում
բերված վկայությունների մեջ չի գործածվում «թեշքիլաթ-ը մախսուսա»
բառակապակցությունը, քանի որ այս կազմակերպությունը թեպետև
պաշտոնապես ստեղծվել է 1914 թ. օգոստոսի 3-ին, երիտթուրքերի
գրասենյակում (Նուր ալ Օսմանիյե 2 ), իսկ 1918 թ․ Թալաաթի կառա-
վարության հրաժարականով լուծարվել է, նրա գործունեությունը խիստ
գաղտնի է պահվել, իսկ բացահայտվել է միայն 1919-20 թթ․ դատա-
վարությունների շրջանակներում։ Ուստի, ականատեսները չէին կարող
գործածել պաշտոնապես նրանց տրված եզրույթը։
Հայկական սկզբանղբյուրներում այս կազմակերպության մեջ
ընդգրկված անձինք և նրանց կատարած գործողությունները բնութա-
գրվում են չեթե ներ, բաշըբոզուկներ, հրոսակներ, անկանոն զորքեր,
խառնակիչներ եզրույթներով։ Քննելով նման եզրույթներով վկայության
մանրամասները և այն համեմատելով թեշքիլաթականների գործողու-
թյունների հետ` տեսնում ենք, որ դրանք նույնանում են «Թեշքիլաթ-ը
մախսուսա» անվանվող կազմակերպության իրականացրած գործողու-
թյունների հետ։
Ինչ վերաբերում է հայերեն ուսումնասիրություններին, դրանց
մեջ արդեն «Թեշքիլաթ-ը մախսուսա» կազմակերպությունը հիշվում է
հատուկ, մասնավոր, մասնահատուկ, թեշքիլաթ-մախսուսա, թեշքիլաթ-
ի մախսուսէ և այլ տարբերակային ձևերով։
«Թեշքիլաթ-ը մախսուսա» (այսուհետ՝ ԹՄ) կազմակերպությանը
նվիրված ուսումնասիրությունները մեծ մասամբ արվել են երիտթուր-
քերի դատավարության շրջանակներում հավաքագրված սկզբնաղբյուր-
ների, դատավարության արձանագրությունների հիման վրա, որոնք
ժամանակին լուսաբանվել են մամուլի մեջ։ Սա առաջին փորձն է, երբ
կազմակերպության ուսումնասիրությունը կատարվում է հիմք ընդու-
նելով հայերեն անտիպ նյութերն ու վկայությունները, արևելահայերեն
կամ արևմտահայերեն հրատարակված գրքերը։ Սակայն սա բոլորովին
չի նշանակում, թե օտար կամ հատկապես թուրքերեն աղբյուրներն ու
սկբնաղբյուրները սկզբունքայնորեն մերժել ենք։
Ուսումնասիրության հիմնաքարն է Գրիգոր վրդ․ Կերկերյանի՝
Գրիկերի անտիպ և տպագիր հետազոտությունները, Զավեն պատ-
րիարքի կազմած ցուցակը, որը հրատարակել է թուրք հետազոտող Ալի
2
Թաքվիմ-ի վեքայի, 1919 թ., հ. 3554, էջ 85։
222