MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 221
ՎԵՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ
(ՀՁԳԻ)
«ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» (ԹԵՇՔԻԼԱԹ-Ը ՄԱԽՍՈՒՍԱ)
ԱՆՁՆԱԿԱԶՄԻՈՒ ՔԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ
Օսմանյան կայսրությունում գաղտնի գործունեություն իրակա-
նացրած «Հատուկ կազմակերպության»՝ « Թեշքիլաթ-ը մախսուսայի»
վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները առաջին հերթին կա-
րևորվում են շրջանառության մեջ դրված արխիվային նոր նյութերի, նոր
գտնված սկզբնաղբյուրների, վավերագրերի և այլ նորահայտ աղբյուր-
ների գործածությամբ, որոնց շնորհիվ բացահայտվում են թեշքիլա-
թական ների գործունեության մի շարք կարևոր մանրամասնություններ։
Այս առումով մենք առավել ևս կարևորել ենք հայերեն սկզբնաղբյուր-
ները։ Հայկական աղբյուրները Հայոց Մեծ Եղեռնի ականատեսների
վկայություններ լինելու հանգամանքով ցեղասպանագիտության տե-
սանկյունից բացարձակ, անհերքելի ու բացառիկ հավաստիությամբ
օժտված սկզբնաղբյուրներ են՝ իբրև ցուցմունք, որն արձանագրել են
պատմական անժխտելի իրողության անմիջական կրողները, ականա-
տեսներն ու վկաները։ Այս վկայությունները որպես տեսական հիմնա-
վորում, որպես պատմության փաստագրման վավերականության հաս-
տատում, որպես ապրվածի վկայագիր՝ այն եղելության, այն իրակա-
նության, որի կրողն ու վկան եղել է հայ հասարակությունը, անհատն ու
վերապրողը, դառնում են եզակի փաստաթուղթ՝ «վկայական»՝ հիշո-
ղության, փաստի արձանագրման առումով 1 ։ Նման սկզբնաղբյուրներով
հատկապես հարուստ է Երուսաղեմի պատրիարքության արխիվը, Հա-
յոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը, ինչպես նաև Մաշ-
տոցյան Մատենադարանը, որտեղ պահվում է Արշակ Ալպոյաճյանի և
այլոց արխիվները՝ վկայությունների և այլ վավերագրական նյութերի
հարուստ սկզբնաղբյուրներով։
Առաջնություն տալով և կարևորելով վկայության հավաստիու-
թյան համատեսքստում հայկական սկզբնաղբյուրների և հայ վերապրող
հետազոտողների ուսումնասիրությունները` հոդվածի շրջանակներում
Dabag M., Der Genozid an den Armeniernim Osmanischen Reich,Volkhard Kingge
/Norbert Frei (Hg.), Verbrechen erinnrn, Müotnchen, Beck 2002, S. 10.
1
221