MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Seite 218
նածուների ընտրությունը, Վանի հնչակյանների խումբն ու դաշնակ-
ցականները բլոկ կազմեցին, և Վահան Փափազյանը (Կոմս, Բժիշկ), որը
անծանոթ էր թուրքերենին, մեպուս (պատգամավոր) ընտրվեց: Նա մեծ
համակրանք էր վայելում ժողովրդի լայն խավերի մեջ: Վ. Փափազյանը
թուրքերենին չէր տիրապետում, մասնակցում էր միայն խորհրդարանի
բարենորոգումների հանձնաժողովի աշխատանքներին և ձգտում էր
հարաբերություններ հաստատել միայն այլ ազգերի հեղափոխական
պատգամավորների հետ: Վանից մեկնելու նախօրյակին Վ. Փափազ-
յանը մեծ խոստումներ էր տալիս բոլորին: Նա ասում էր. «Մենք, ձա-
խակողմյան երեսփոխաններս, պատնեշի վրա պիտի կանգնենք և
կուրծք պիտի տանք դեպի ժողովուրդը, դեպի հասարակական իրա-
վունքները, դեպի արդարություն ուղղված հատվածներին» 35 : Բայց նա
նշանավոր եղավ միայն իր լռությամբ, այնպես որ շատերի կողմից
արժանացավ «համր երեսփոխան» տիտղոսի 36 :
Հայ պատգամավորներից չորսն էին, որ անսխալ խոսում էին
թուրքերեն: Ինչպես նշում էր Վ. Փափազյանը, հայ և մյուս քրիստոնյա
երեսփոխանների դժբախտությունը լեզվի անծանոթությունն էր, այդ
պատճառով լուռ ու մունջ ունկնդրի դերի մեջ էին, առանց նույնիսկ
հասկանալու տաղտկալի ճառերի բովանդակությունը 37 :
Հայ երեսփոխանների գործունեության առաջին շրջանում հա-
յաբնակ գավառներում` Մուշ, Վան, Կարին, Բաղեշ, Խարբերդ, անդոր-
րություն էր հաստատվել. հայահալած քաղաքականությունը գրեթե
վերացել էր: Քննարկումներ էին ընթանում հողային խնդիրը լուծելու
համար: Հայ երեսփոխանների նախաձեռնության և համառ պահանջի
արդյունքն էր քրիստոնյա ազգերի զինվորագրությունը: Նրանք էին, որ
քրիստոնյա ազգերի կրթական ծրագրերի համար կառավարական
բյուջեից վարկեր ձեռքբերեցին 38 :
Չնայած այս որոշակի հաջողություններին` հայերը, ինչպես և
արաբները, այնուամենայնիվ, չկարողացան ճիշտ օգտագործել այդ
Մշակ 17.06.1913:
Նույն տեղում:
37 Հարությունյան Ա., Նախընտրական պայքարը Վանում և 1908թ. խորհրդա-
րանական երկրորդ ընտրությունները Օսմանյան Թուրքիայում, Տպագիր, ՊԲՀ,
2010, թիվ 2, էջ 38:
38 Զօհրապ Գ., Հայ պատգամաիուրի մը հաշուետուութիինը, Կ. Պոլիս, 1910, էջ
18-22:
35
36
218