MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Seite 217
Ամենաակտիվ հայ պատգամավորներից էր Գրիգոր Զոհրապը՝
հայտնի իր պերճախոսությամբ, որի գլխավոր հիմքը իր՝ փաստաբանի
տաղանդն էր: Երվանդ Օտյանը գրում էր, որ իբրև երեսփոխան՝ Գրիգոր
Զոհրապը վարիչ ուժ էր Ազգային ժողովի մեջ, գիտեր բանաձևի մեջ
հաշտեցնել ամեն ընդդիմարտ կարծիքները և նրանց քվեարկել տալ
մեծամասնությանը 28 : Կարինի ընտրություններից հետո ընտրվեցին 2
հայ ՀՅԴ-ից` Վարդգես Սերինկիվլեան և Գարեգին Փաստրմաճեան 29 :
Վարդգեսը թունդ հեղափախական և թունդ դաշնակցական էր: Ե.
Օտյանը նրան անվանում էր «Մեր ազգային խենթ» 30 : Ն. Տաղավարյանը
պահպանողական կենտրոնին էր պատկանում և ազատականների ու
հատկապես հեղափոխականների երդվյալ հակառակորդն էր, բայց
վիճաբանությունների շատ չէր մասնակցում: Նրա համար հայ ազգի
փրկության միակ միջոցը Եգիպտոսի Հայ Բարեգործական Միությունն
էր 31 : Գ. Տեր-Կարապետյանը, որը, բացի ազգային գործիչ լինելուց,
առաջնակարգ տեղ էր գրավում գավառի գրողների մեջ, առավել տար-
ված էր իր նահանգի` Տարոնի խնդիրներով: Իր խոսակցության միակ
առարկան Մուշն էր, գյուղացիների վիճակը, տնտեսական խեղճությու-
նը, կրթական խեղճությունը, հողային հափշտակումները, հարստա-
հարությունը… 32 : Երվանդ Օտյանը գրում էր, որ Մուրադը անդրանիկ
հեղափոխականներից մեկն էր, Հնչակյան կուսակցության անդամ և
համեստ անձնավորություն: Ժողովներին նա շատ չէր խոսում: Իբրև
երեսփոխան՝ անաղմուկ ու անխոս գործունեություն ունեցավ 33 : Ե. Օտ-
յանի բնորոշմամբ Ա. Վռամյանի համար Ազգային ժողովը պատերազմի
դաշտ էր, ուր պետք էր խոսքի ռազմամթերքով զինված գալ: Միայն թե
նրա կռվասիրությունը անկեղծ ու անշահախնդիր էր: Հեղափոխական
քսանհինգ տարիներից ի վեր Ա. Վռամյանը պահել էր առաջին օրերի
եռանդն ու խանդավառությունը, մինչ իր հետ ճամփա ելնողներից
շատերը կա՛մ կես ճանապարհին կանգ էին առել, կա՛մ ճամփան փոխել
և կա՛մ լռիվ ետ դարձել 34 : Որպեսզի վիժեցնեն արմենականների թեկ-
Օտյան Ե., Մեր երեսփոխանները, Երևան, 1999,էջ 21:
Բիւզանդիոն, թիվ 3683, 5. XI.1908:
30 Օտյան Ե.,նշվ. աշխ., էջ 28:
31 Նույն տեղում, էջ 86:
32 Օտյան Ե., նշվ. աշխ., էջ 49:
33 Նույն տեղում, էջ 66-67:
34 Օտյան Ե., նշվ. աշխ., էջ 146-147:
28
29
217