MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 216
յացուցիչները` իրենց շահերի պաշտպանության համար ոչ միայն
չմիավորվեցին մեկ ընդհանուր դաշինքի մեջ, այլև հաճախ պայքար էին
մղում միմյանց դեմ 24 :
Երիտթուրքերը խորհրդարանում կազմում էին մեծամասնու-
թյուն` 150 տեղ: Ընդդիմությունը կազմում էին «Ահրար» ու «Անձնական
նախաձեռնության և ապակենտրոնացման միության» կողմնակիցները:
Դրա կողմնակիցները հիմնականում ոչ թուրքական ազգության պատ-
գամավորներ էին: Արաբ ներկայացուցիչները ձևավորել էին այսպես
կոչված «անկախ խմբավորում», որը միավորում էր շուրջ 50 մարդու 25 :
Խորհրդարանի բացումը տեղի ունեցավ 1908 թ. դեկտեմբերի
17-ին: Այդ առիթով Բիւզանդիոն թերթը գրում էր. «Մեծ և պատմական
տէրութեան մը համար, երէկ նշանաւոր և յաւէտ յիշատակելի օր մը
եղաւ: Բոլոր պողոտաներն սքանչելապէս զարդարուած էին ամէն ազգի
դրոշներով: Խանդավառութիւնն իր գագաթնակէտն հասած էր Խորհըր-
դարանի շէնքին մօտերը, Բ. Դռնէն մինչև Այա Սոֆիայի հրապարակը» 26 :
Օսմանյան խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում
1908-1909 թթ. կայացավ 140 նիստ: Դրա ընթացքում քննարկվեցին սահ-
մանադրության փոփոխությունների, պետական բյուջեի, պետական
ապարատի մաքրման, բանակի, նավատորմի, ոստիկանության ամրա-
պնդման և կրոնական հարցեր: Ընդհանուր հաստատվեց 50 օրենք 27 :
Խորհրդարանի հայ պատգամավորներն էին` Գրիգոր Զոհրապ և
Պետրոս Հալաճյան (Կ. Պոլիս), Ստեփան Սպարթալյան (Սպարթալ) և
Հակոբ Պապիկյան (Իզմիր), Համբարձում Պոյաջյան (Մուրադ) (Գոզան),
Գարեգին Փաստրմաճյան (Արմեն Գարո) և Վարդգես (Էրզրում), Գեղամ
Տեր-Կարապետյան (Մուշ), դոկտոր Նազարեթ Տաղավարյան և Կա-
րապետ Փաշայան (Սեբաստիա), Վահան Փափազյան (Վան), Արշակ
Վռամյան (Օնիկ Դերձակյան):
Խորհրդարանի նախագահ ընտրվեց Ահմեդ Ռիզա բեյը:
24 Խորհրդարանում պատգամավորների թվի և ազգային կազմի մասին տվյալ-
ները միանշանակ չեն: Վահան Փափազյանը նշում է 275 անդամ, որոնցից 70-ը՝
արաբներ, իսկ 10-ը՝ հայեր, Ահմադ Ֆերոզը` 275 անդամ, որոնցից 60-ը՝ արաբ-
ներ, 14-ը՝ հայեր, Ն. Հովհաննիսյանը՝ 245 պատգամավոր, որոնցից 150-ը՝ թուր-
քեր, 60-ը՝ արաբներ:
25 Шпилькова В., նշվ. աշխ., էջ 200-201:
26 Բիւզանդիոն, թիվ 3709, 5. XII.1908:
27 Шпилькова В., նշվ. աշխ., էջ 204:
216