MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Seite 215
արաբները չունեին լավ կազմակերպված քարոզարշավ, իսկ արաբները
դեռ չունեին խոշոր ազգայնական միություններ, որոնք կարող էին
հակակշիռ լինել երիտթուրքերին: Ճիշտ է, ընտրությունների նախօր-
յակին Կ. Պոլսում ստեղծվեց ընդդիմադիր «Օսմանյան լիբերալներ»
կուսակցությունը «Օսմանլի ահրար ֆըրքասի», որի գլխավոր քարտու-
ղարն ազգությամբ արաբ Նուր ալ-Դին Ֆարուխն էր, սակայն, ստեղծ-
վելով ընտրությունների նախօրյակին, այն չհասցրեց հիմնել մասնա-
ճյուղեր և ամրապնդել իր դիրքերը: Այդ պատճառով միայն մեկ թեկ-
նածու` Մահիր Սայիդ փաշան, սեփական ջանքերի շնորհիվ կարողա-
ցավ ընտրվել Անկարայի ընտրատարածքից (հետագայում խորհրդա-
րանում «Ահրարը» ստացավ 50 պատգամավորների աջակցությունը) 20 :
Այս ամենն էլ, իհարկե, իր դերակատարությունն ունեցավ երիտ-
թուրքերի հաղթանակի մեջ: Օսմանյան խորհրդարանում հայ պատգա-
մավորներին նշանակելու և հայ ընտրողներին ներկայացնելու համար
տարբեր կուսակցությունների և քաղաքական ուղղվածություն ունեցող
հայերի կողմից ձևավորվել էր խորհուրդ 21 : Այս միությունը ունեցավ իր
օգուտը, ազգի կողմից որոշված պատգամավորները` նույնիսկ իթթի-
հադի` մասնավորապես Զոհրապի անձի դեմ ցույց տված ընդդիմու-
թյանը հակառակ, հաջողելու տեսանկյունից, որն էլ և կառավարու-
թյանը տալիս էր ազգային միասնության պատրանք: Ցավոք, խորհրդա-
րանական ընտրութուններից հետո այն շփումը, որը հայ քաղաքական
կուսակցությունների և ոչ քաղաքական շրջանակների մեջ սկսել ու
օգտակար ազդեցություն էր ունեցել, դադարեց գոյություն ունենալուց և
հետզհետե գոյացան երկու հակառակ հոսանքներ, որոնք իրար կողք
գալու փոխարեն իրար դեմ դուրս եկան 22 :
Ընտրությունների արդյունքում ձևավորվեց օսմանյան խորհրդա-
րանը: Նոր խորհրդարանի 275 անդամներից 142-ը թուրքեր էին, 60-ը՝
արաբներ, 25-ը՝ ալբանացիներ, 23-ը՝ հույներ, 12-ը՝ հայեր, 3-ը՝ սերբեր,
4-ը՝ բուլղարներ, 5-ը՝ հրեաներ, 1-ը՝ վալախ 23 : Չնայած խորհրդարանի
գրեթե կեսը կազմում էին ազգային փոքրամասնությունների ներկա-
Նույն տեղում, էջ 200:
Բիւզանդիոն, թիվ 3649, 26.IX,1908:
22 Ալպօյաճեան Ա., «Անհետացող դէմքեր» (Գրիգոր Զօհրապ – իր կեանքը եւ
գործը),Կ. Պոլիս, 1919, էջ 197-198:
23 Шпилькова В., նշվ. աշխ., էջ 198: Մանդելշտամ Ա., Երիտասարդ-թիիրքերի
պետութիինը, Էջմիածին, 1916, էջ 13:
20
21
215