MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Seite 214

նույնիսկ այն շրջանում, որտեղ թուրքերը փոքրամասնություն էին կազմում, ընտրողների ընտրության հարցում նրանք ստանում էին առավելություն: Թուրքերենի պարտադիր իմացության պայմանը մեծա- պես նվազեցնում էր հայ, արաբ և այլ ազգերի ներկայացուցիչների առաջադրվողների հնարավորությունները, քանի որ լեզվի իմացու- թյունը սահմանափակվում էր հին վարչակարգի ներկայացուցիչներով` մասնավորապես պետական կառույցներում ծառայող պաշտոնյանե- րով: Միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում երիտթուրքերը պատրաստ էին առանձին դեպքերում աչք փակել այդ կետի վրա, եթե թեկնածուն իթթիհադական կողմնորոշում ուներ: Սրա պատճառով խորհրդարանում եղան պատգամավորներ, ովքեր ստիպված էին պա- սիվ դիրք գրավել, քանի որ լեզվին լավ չէին տիրապետում և չէին կարողանում ակտիվորեն մասնակցել քննարկումներին: Երբեմն երիտ- թուրքերը նույնիսկ հրաժարվում էին ճանաչել ընտրությունների ար- դյունքները, եթե դրանք հակասում էին իրենց շահերին: Այդպիսի մի դեպք գրանցվեց Բասրայում, որտեղ թեկնածություն էր դրել Տալիբ փաշան, ով թեև «Իթթիհադ վե թերաքքիի» անդամ էր, բայց Աբդուլ Համիդի կողմնակից էր: Երիտթուրքերը երեք անգամ անվավեր ճանա- չեցին Բասրայի ընտրությունները, այնուհանդերձ Տալիբ փաշան ընտրվեց պատգամավոր 17 : Ընտրությունները բավականին լարված բնույթ կրեցին նաև Սիրիայում, հատկապես Դամասկոսում: Այդտեղ իրենց թեկնածությունն էին առաջադրել «Արաբաօսմանյան եղբայրու- թյուն» կազմակերպության ղեկավար Շաուֆիկ ալ-Մուայադ ալ Ազմը և նրա գործընկեր Ռուշդի ալ-Շաման: Երիտիտթուրքերը փորձեցին խոչընդոտել նրանց ընտրությունը, բայց ապարդյուն 18 : Մոնաստիրում ռուսական հյուպատոս Վ.Ֆ. Կալը գրում էր, որ դրանք ոչ թե ընտրություններ էին, այլ նշանակումներ 19 : Երիտթուրքերը պայքարի մեջ մտան՝ ունենալով գործուն և լավ մշակված նախընտրական համակարգ: Նրանց հեղինակությունը դեռ բարձր էր արաբական վիլայեթներում, որտեղ նրանց աջակցություն էին ցույց տալիս: Բացի այդ, ի տարբերություն երիտթուրքերի, հայերը և Тума Э., Национально-освободительное движение и проблема арабского единства, Москва, 1977, с. 103. 18 Գասպարյան Ա., Արաբ ազգայնականները և երիտթուրքերը. Համագործակ- ցությունից առճակատում (1908-1914), Երևան, 2016, էջ 48-49: 19 Шпилькова В., Младотурецкая революция 1908–1909 гг., Москва, 1977, с. 196. 17 214