MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Seite 213

իրենց նպատակներին հասնելու համար: Չնայած այս համընդհանուր ոգևորվածությանը` կային ազգային գործիչներ, ովքեր մինչև վերջ չէին հավատում և չէին վստահում երիտթուրքերին: Նրանցից էր ՀՅԴ ներկայացուցիչ Ռուբենը, ում կասկածներն ակնհայտ են դառնում ՀՅԴ մյուս ներկայացուցիչ Արամի հետ ունեցած նրա զրույցից. «Արդ, երբ քեզ բանտէն կը հանեն եւ կյարտարարեն ամէնքին, որ շնորհիւ քեզ եւ քեզպէսներուն է, որ հին ռեժիմը տապալուած է, դու զինաթափ չպիտի մնաս եւ քու հաւաքած զէնքերը քեզ պիտի վերադարձուին, Սահմա- նադրութեան իսկ պաշտպանութեան համար: Եթէ Սահմանադրական կառավարութիւնը վստահի եւ վերադարձնէ լաւ. եթէ չվերադարձնէ, ուրեմն անվստահելի է եւ մենք ալ տարբերութիւն չպիտի դնենք հին ու նոր ռեժիմներու միջեւ» 14 : Սահմանադրության վերականգնումից հետո առաջին քայլը խորհրդարանի ձևավորումն էր: Խորհրդարանի բացումը սկզբնապես նախատեսվում էր 1908 թվականի նոյեմբերին, սակայն այն հետաձգվեց կայսրության որոշ շրջաններում սկիզբ առած ընդվզումների և ընտ- րական իրավունքի տարբեր խախտումների պատճառով: Ընտրական իրավունքի հիմքում ընկած էր 1877թ. մշակված օրինագիծը 15 : Խորհրդա- րանական ընտրություններն անցկացվեցին մեծամասնական սկզբուն- քով և ուղեկցվում էին ընտրական իրավունքի խախտումներով: Դրա ակնհայտ դրսևորումներից էր երիտթուրքերի կողմից ընտրական շրջանների ձևավորումը: Ըստ օսմանյան սահմանադրության՝ 50 հազար արական շնչին բաժին էր հասնում մեկ պատգամավոր 16 : 75 հազար ընտրողին արդեն տրվում էր երկու պատգամավոր ունենալու իրավունք: Ելնելով սրա- նից` երիտթուրքերն այնպես էին խմբավորում բնակավայրերը, որ Ներսիսեան Ա, Ռուբէն, Երևան, 2007, էջ 127: Եթե 1877 թ. օրինագծով թույլատրելի չէր թեկնածություն դնել այն նահան- գում, որտեղ թեկնածուն որոշակի ժամանակահատված չէր ապրել, ապա այժմ այդ կետը հանվում էր` հնարավորություն տալով երիտթուրքերին իրենց թեկ- նածուներին ուղարկել կայսրության ցանկացած շրջան: Պահպանվում էր թուր- քերենի պարտադիր իմացության պայմանը, որն ունևոր խավի նեկայացու- ցիչների համար ճանապարհ էր հարթում դեպի խորհրդարան, պահպանվում էր տարիքային շեմի շերտը և այլն: 16 Տիգրան Զավեն, Թյուրք սահմանադրությունը և երիտասարդ թյուրք կուսակ- ցությունները, Թիֆլիս, 1908, էջ 25: 14 15 213