MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 212
խմբության կապակցությամբ Բիւզանդիոն թերթը գրում է. «Հայերը
Քրամեր Բալասի ընդարձակ սրահներուն մէջ քաղաքային և զինուորա-
կան իշխանութեանց փառաւոր սեղան մը սարքեցին: Չկրցայ հրա-
ւիրելոց թիւը ճշդիւ գիտնալ, բայց կըրնամ ասել թե 500 հոգի կային:
Շէնքին ընդարձակ սրահը չբաւեց և յարակից երկու սենեակներն ալ
լեցուեցան: Բոլոր հրաւիրեալք շատ գոհ մնացին հայերուն այս փառա-
ւոր ընդունելութենէն: Այս հանդէսը նկարագրել անկարելի է, և այս
տեսակ հանդէս մը կա’մ Նիսի մէջ կամ Բարիզ միայն կրնային ընել» 10 :
Հայ և արաբ ազգայնականները ոգևորված էին օսմանյան ազգերի
եղբայրությամբ: Նրանք հավատացած էին, որ բացվում է Օսմանյան
կայսրության պատմության նոր էջը և այն բառը, որով կարելի է
բնութագրել կայսրության ժողովուրդների միջև հաստատվող փոխհա-
րաբերությունները, եղբայրությունն էր: ՀՅԴ օրգան «Դրոշակում» այդ
առիթով գրված էր. «Թիւրք-հայ եղբայրակցութիւնը արդէն կնքւած էր
արեան դաշտին վրայ: Սգահանդէսները, որոնք կատարւեցան Պօլիս
կամ այլուր երկու ազգերու նահատակներունւ իրական յիշատակը փա-
ռաւորելու համար, պատմութեան երևոյթը և օրինակը պիտի մնան
ժողովրդական սրտագին և ինքնաբեր ցոյցերուն» 11 : Թվում էր` հայերը
դարձել են թուրքերի սիրելիները: «Դուք մեր ազատութեան վեմերն
էք» 12 ,- ասում էին երիտասարդ թուրքերը հայերին ուղղելով իրենց
խոսքերը: Հայ, արաբ և թուրք ազգայնականներն ընդհանուր քաղաքա-
կան գաղափարի` օսմանիզմի կողմնակիցներ էին: Բայց նրանք տար-
բեր բովանդակություններ էին դնում այդ գաղափարի մեջ: Հայերի և
արաբների համար օսմանիզմը կայսրության իրավահավասար տարբեր
ազգերի միասնությունն էր, կայսրության ամբողջականության պահ-
պանումը 13 : Դաշնակցությունը նույնիսկ նշում էր, որ եթե մինչև սահ-
մանադրության վերականգնումը հայկական հարցը միջազգային դի-
վանագիտության առարկա էր, ապա այժմ այն դառնում էր Թուրքիայի
ներքին խնդիր: Իսկ երիտթուրքերի համար օսմանիզմն իրենց գերիշ-
խող դիրքերի ամրապնդում էր: Եվ ինչպես հետագայում պարզվեց,
օսմանյան ազգերի եղբայրության ու հավասարության մասին հնչեցրած
երիտթուրքերի բոլոր խոստումները կեղծ էին և օգտագործվում էին
Բիւզանդիոն, թիվ 3601, 30.VII. 1908:
Դրօշակ, № 8, 1908:
12 Դրօշակ, նույն տեղում:
13 Котлов Л.,նշվ. աշխ., էջ 256-257:
10
11
212