MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 211
կազմեցին հայտարարություն, որի մեջ ներկայացրել էին իրենց հիմ-
նական պահանջները`
● Աբդուլ Համիդ II-ի գահընկեցություն,
● աբդուլհամիդյան վարչակարգի արմատական փոփոխություն,
● ներկայացուցչական համակարգի հաստատում (խորհրդա-
րան) 7 :
Սկզբնապես հեղաշրջումը նախատեսվում էր իրականացնել
1909թ.: Բայց արդեն 1908 թ. հուլիսի 3-ին Մակեդոնիայում երիտթուր-
քերն ապստամբեցին` հրաժարվելով ենթարկվել սուլթանին: Կառա-
վարությունը փորձեց ճնշել ապստամբությունը, բայց հաջողություն
չունեցավ: Հուլիսի 22-ին ապստամբները գրավեցին Մոնաստիր (Բիտոլ)
քաղաքը և ազատեցին բանտարկյալներին: Հուլիսի 13-ին զանգվածային
ցույցեր սկսվեցին Սալոնիկում 8 :
Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, տեսնելով, որ երիտթուրքերի հիմ-
նական պահանջի` 1876 թ. սահմանադրության վերականգման հետա-
գա ձգձգումը կարող է ճակատարգրական լինել ոչ միայն իր գահի, այլև
կյանքի համար, զանգվածային շարժման ճնշման տակ տեղի տվեց:
1908 թ. հուլիսի 24-ին Ստամբուլի թերթերը հրատարակեցին
սուլթանական իրադե` սահմանադրությունը վերականգնելու և նախա-
րարների պալատի առաջիկա գումարման մասին 9 :
Սահմանադրության վերականգման մասին նորությունը մեծ
ուրախություն առաջացրեց օսմանահպատակ ազգերի շրջանում: Թե՛
հայ, թե՛ արաբ առաջադեմ զանգվածները մեծ ոգևորությամբ ընդու-
նեցին այդ նորությունը: Նրանք միակարծիք էին այն հարցում, որ
իշխանությունից Աբդուլ Համիդ II-ի հեռացումով կարելի կլինի հասնել
Օսմանյան կայսրությունում բոլոր ազգերի արդյունավետ համագոր-
ծակցությանը: Սրանով էր պայմանավորված երիտթուրքերի նկատ-
մամբ նրանց դրական դիրքորոշումն ու աջակցությունը: Սահմանա-
դրության վերականգնման կապակցությամբ շքերթներ և տոնախմբու-
թյուններ էին կազմակերպվում կայսրության տարբեր վիլայեթներում,
այդ թվում՝ հայկական և արաբական: Հայերի կազմակերպած տոնա-
Լեո, նշվ. աշխ., էջ 211:
Սիմոնյան Հ., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից,
Երևան, 1991, էջ126:
9 Սիմոնյան Հ., նույն տեղում, էջ126:
7
8
211