MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 210

տությունների սովորողների հետ, որտեղ ստեղծվեցին նորաստեղծ կազմակերպության բջիջներ: Խումբը կապեր հաստատեց նաև Փարի- զում գործող վտարանդիների հետ, որոնք ստիպված էին լքել հայրենիքը Աբդուլ Համիդ II-ի կողմից օսմանյան խորհրդարանը ցրելուց հետո: Սկսեց կազմավորվել երիտթուրքերի ընդդիմադիր գործունեության արտասահմանյան առաջին կենտրոնը: Շուտով ծնունդ առան նաև ուրիշ գաղտնի խմբակներ, որոնք բաղկացած էին հիմնականում սպաներից, պետական պաշտոնյանե- րից, առևտրական բուրժուազիայի ներկայացուցիչներից և մտավորա- կաններից: 1894 թ. առանձին-առանձին գործող բոլոր գաղտնի խմբերը միավորվեցին մեկ միասնական «Միասնություն և առաջադիմություն օսմանյան ընկերություն» («Օսմանլը իթթիհադ վե թերաքքը ջեմիեթի») անունը կրող կազմակերպության մեջ, որոնց անդամներին սկսեցին կոչել «իթթիհադականներ» կամ «երիտթուրքեր» 2 : Կազմակերպության ստամբուլյան առաջին կենտրոնի կազմի մեջ մտնում էին Օսմանյան կայսրության տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ 3 : 1907 թ. դեկտեմբերի 27-29-ին Փարիզում գումարվեց երիտթուր- քական երկրորդ կոնգրեսը 4 , որի հրավիրման նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՅԴ-ն: Հայկական կազմակերպություններից այդ ժո- ղովին մասնակցում էին միայն Դաշնակցությունը և Մարսելի «Արմե- նիա» թերթի խմբագրության անդամները 5 , իսկ արաբականից` «Հայ- ֆեթ» ազգայնական կազմակերպությունը 6 : Կոնգրեսի մասնակիցները Բայբուրդյան Վ., Օսմանյան կայսրության պատմություն, Երևան, 2011, էջ 583- 585: 3 Котлов Л., Становление национально-освободительного движения на Арабском Востоке (середина XIX в. - 1908 г.), Москва, 1975, с. 267. 4 Երիտթուրքերի առաջին կոնգրեսը տեղի ունեցավ Փարիզում 1902 թ. փետրվարի 4-9-ին: Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում էր 60-70 մարդ (այլ տվյալներով՝ 47): Երիտթուրքական կազմակերպություններից բացի՝ կոնգ- րեսի աշխատանքներին մասնակցում էին նաև հայկական, հունական, արա- բական, ալբանական քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչ- ներ: Պատգամավորների թվում կային նաև չերքեզներ, քրդեր, հրեաներ: 5 Լեո, Անցյալից, Թիֆլիս, 1925, էջ 210: 6 Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, Հ. II, Օսմանյան տի- րապետության շրջան. 1516-1918, Երևան, 2004, էջ 464: 2 210