MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 209

ՀԵՐՄԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ (ՀՀ ԳԱԱ ԱԻ) ՀԱՅ ԵՎ ԱՐԱԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ 1908 ԹՎԱԿԱՆԻ ՕՍՄԱՆՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ 19-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրությունը գտնվում էր սո- ցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ: Թանզիմաթի շրջա- նի բարեփոխումները չկարողացան կասեցնել թուրքական պետության քայքայումը: Երբեմնի հզոր տերությունը վերածվել էր տնտեսապես հետամնաց ագրարային երկրի արտադրողական ուժերի զարգացման ցածր մակարդակով: Երբ Աբդուլ Համիդ II-ը կասեցրեց 1876 թ. Սահ- մադրությունը, երկրի վիճակն էլ ավելի վատացավ: Ցանկացած հա- սարակական ակտիվություն, ազատամիտ հայացքների արտահայտում ճնշվում էր ամենադաժան ձևով: Սաստկացել էր գրաքննությունը, ծանրացել էին հարկերը: Հատկապես ծանր վիճակում էին կայսրության քրիստոնյա հպատակները, որոնց իրավունքները ոտնահարվում էին, իսկ դժգոհությունները կասեցվում էին արյամբ: Այս էր պատճառը, որ Աբդուլ Համիդ II-ը ստացավ «կարմիր սուլթան» անունը: Բավական է նշել, որ միայն 1894-1896 թվականներին նրա հրամանով սպանվեց ավելի քան 300 հազար հայ 1 : Այս ամենը վկայում էր քրիստոնյա հպատակների նկատմամբ Աբդուլ Համիդ II-ի իրական վերաբերմունքի մասին, և նրա այս քաղաքականությունը շատ հաճախ դժգոհություն- ների և ընդվզումների պատճառ էր դառնում: Աբդուլ Համիդ II-ի փաստացի իշխանությանը վերջ դրվեց 1908 թ. երիտթուրքերի կողմից իրականացված հեղաշրջման հետևանքով: 1889թ. Ստամբուլի ռազմաբժշկական ուսումնարանի չորս սովորողներ ստեղծեցին մի գաղտնի ընդդիմադիր խումբ, որի նպատակն էր բռնա- կալական վարչակարգի ոչնչացումը: Ռազմաբժշկական ուսումնարանի փոքրիկ գաղտնի խումբը ստվարանալով հասավ քսան-քսանհինգ մարդու: Խմբի ղեկավարները սկսեցին կապեր հաստատել Ստամբուլի այլ ուսումնական հաստա- Փոլադյան Ա., Սարգսյան Լ., Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին,Դամասկոս, 2017, էջ 13: Սարգսյան Ե., Սահակյան Ռ., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, Երևան, 1963, էջ 12: 1 209