MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Seite 219

ժամանակը առավել լուրջ խնդիրների քննարկման և լուծման համար: Արաբ նախարարները, որոնք իրենց հայացքներով մոտ էին երիտթուր- քերին, պաշտպանում էին և հետևում նրանց 39 : Հայ պատգամավորները թեև կարողացան մեկ միասնական ճակատ կազմել խորհրդարանում, սակայն մշտապես հանդես էին գալիս սահմանադրության պաշտպա- նությամբ` համարելով, որ այդպես լավագույն կերպով են պաշտպա- նում կայսրության, այդ թվում՝ նաև հայերի շահերը: Արաբները, ինչպես և հայերը, չկարողացան ճիշտ կողմնորոշվել և առաջադրել ու պաշտ- պանել արմատական, առանցքային հարցեր: Առավել կետրոնացած լինելով առանձին տեղական խնդիրների վրա՝ նրանք չէին խորանում երիտթուրքերի առաջ քաշած սկզբունքների իրական բնույթի մեջ: Բացի այդ, ընդդիմադիր ուժերը այդպես էլ չկարողացան միավորվել մեկ ուժի մեջ` որպես հակադիր խմբավորում իթթիհադականներին: Այդ պատ- ճառով իթթիհադականները շարունակեցին մնալ խորհրդարանի որո- շիչ ուժը: Այսպիսով, արաբ և հայ պատգամավորները, ինչպես և խորհրդարանի մյուս ազգային փոքրամասնությունները, չկարողացան լուրջ ընդդիմություն ստեղծել իթթիհադականներին, ինչը նրանց հնա- րավորություն կտար բարձրացնել ազգային խնդիրներ: HERMINE ARAKELYAN (IOS) ARMENIAN AND ARAB DEPUTIES IN THE OTTOMAN PARLIAMENT OF 1908 In July 1908 the Young Turks carried out a coup that restored the Constitution of 1876. The Ottoman Empire was proclaimed constitutional monarchy, and the actual power was concentrated in the hands of the Young Turks. 39 Պետք է նշել, որ, չնայած այս ամենին, ոչ բոլոր հարցերում էին արաբները միաձայն երիտթուրքերի հետ: Օրինակ, երբ բարձրացվեց պատգամավորներ Շաուֆիկ ալ-Մուայադիև Յուսուֆ Շիտվանի ընտրության անօրինականության հարցը, արաբ պատգամավորները միահամուռ հանդես եկան ի պաշտպա- նություն հայրենակիցների: Երբ իթթիհադականների առաջարկով անվստա- հություն հայտնվեց մեծ վեզիր Քամալ փաշայի կառավարությանը, արաբները դարձյալ ընդունեցին հակաիթթիհադական դիրքորոշում: 219