MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 21
նել դրանք 7 : Հիշյալ ուսումնասիրողները, որոնք միջնադարյան Հայաս-
տանի մայրաքաղաք Անիի պեղումների նախաձեռնողներն էին, կա-
րողացան նոր որակ ապահովել` շեշտելով նաև, որ միջնադարյան
Անիի կառուցման ժամանակ շարունակաբար օգտագործվել են «կիկ-
լոպյան» պարսպաքարերը:
2. «Կիկլոպյան» ամրոցների ուսումնասիրման հաջորդ փուլն
սկսում է 20-րդ դարի 30-ական թվականներից: Արդեն 1930 թ. Հայաս-
տանի հնությունների պահպանության կոմիտեի կողմից, որի կազմի
մեջ էին Ա. Հաջյանը, Լ. Գյուզալյանը, Բ. Պիոտրովսկին, ուսումնա-
սիրվեցին Արագածի հյուսիսարևմտյան հատվածների «կիկլոպյան»
ամրոցները. ընդ որում, ուսումնասիրության արդյունքում վերջիններս
կարողացան սահմանել երեք տարաժամանակյա ամրոց-բնակա-
վայրերի խմբեր 8 : 1931-1932 թթ. Բ. Պիոտրովսկին և Լ. Գյուզալյանը 9
ապա Ի. Մեշչանինովը 10 և Ս. Բարխուդարյանը 11 ուսումնասիրեցին
Սևանի ավազանի արևմտյան և հարավարևմտյան մասի ու ներկայիս
Գավառ քաղաքի (նախկիում Նոր Բայազետ) «կիկլոպյան» ամրոցները:
Արագածի պաշտպանական համակարգերի խնդրին անդրադարձել է
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության,
Ե., 1942, էջ 11-40:
8 Аджян А., Гюзалян Л., Пиотровский Б., Циклопические крепости Закавказья,
Сообщение Государственной Академии Истории Материальной культуры, №1-
2, Л., 1932., с. 61-64: Արագածի մեգալիթյան հուշարձանների խնդրով զբաղվել է
նաև Ա. Քալանթարը, ով, լինելով Հայաստանի հնությունների պահպանության
կոմիտեի անդամ, մանրամասն ուսումնասիրել է հիշյալ տարածաշրջանի
հուշարձանները՝ անդրադառնալով նաև տեղի «կիկլոպյան» ամրոցներին (Աշ-
խարհբեգ, Քարե դարը Հայաստանում, Նորք 5-6, Երևան, 1925, էջ 216-219):
20-րդ դ. 20-ական թթ. Անդրկովկասի «կիկլոպյան» հուշարձաններին, անդրա-
դարձել է նաև Վ. Գուրկո-Կրյաժինը (Гурко-Кряжин В., Циклопические соору-
жения Закавказья, Новый Восток, книга 15, М., 1926, с. 212-221).
9 Пиотровский Б., Гюзалян Л., Крепости Армении доурартского и урартского
времени, Проблемы истории материальной культуры № 5-6., Л., 1933, с. 51-59
Пиотровский Б., Ванское царство (Урарту), М., 1959, с. 89-92; Пиотровский Б.,
Археология Закавказья с древнейших времён до I тысячилетия до н.э., Л., 1949.
10 Мещанинов И., Циклопические сооружения Закавказья, Том XII., вп. 4-7, Л.,
1932.
11 Բարխուդարյան Ս., Վելիքուխի երկիրը, ՀԽՍՀ կուլտուրայի պատմության
ինստիտուտի աշխատություններ 1, Ե., 1935, էջ 153-204:
7
21