MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 207

Մաուզերի, Լյովեի և Կրուպպի ընկերություններից իրականցավել էր 80 մլն մարկ զենքի գնում, որը կազմում է տարեկան մոտավորապես 9 մլն մարկ, ինչը գերազանցում է 1880 թ. գերմանա-թուրքական ապրան- քաշրջանառության ամբողջ ցուցանիշը: Ըստ նշված ուսումնասիրող- ների տվյալների՝ 1880-ականներին գերմանական արտաքին առևտրի բնագավառում թուրքական բանակին զենք վաճառելը հանդիսացավ Մերձավոր Արևելքում իրականացրած ամենամեծ գործարքը 30 : Այսպիսով, գերմանական ռազմական առաքելությունը քայլ առ քայլ իրականացրեց իր առջև դրված խնդիրը՝ օսմանյան պետությանը ներքաշեց գերմանական ղեկավարների կողմից մշակված գաղութային ծրագրերում, որը Գերմանիայի համար դրսևորվում էր արտաքին քաղաքական ձեռքբերումներով: Ռազմական առաքելությունը Թուր- քիայում ռազմական, ֆինանսա-տնտեսական բնագավառներում հա- սավ նկատելի հաջողությունների, որով էլ պայմանավորվեց գերմանա- թուրքական հետագա մերձեցումը և դաշնակցային ամուր կապերի հաստատումը: Գերմանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների ձևավորման գործում առանցքային նշանակություն ունեցավ 1882- 1895 թթ. գերմանական ռազմական առաքելության գործունեությունը Թուրքիայում: Այս տարիներին գերմանացի մասնագետները բարեփո- խեցին թուրքական բանակը: Գերմանացի սպաների և դիվանագետների միջոցով թուրքական բանակի սպառազինությունը համալրվեց գերմա- նական արտադրության զինատեսակներով: Գերմանիան ձեռք բերեց Բեռլին-Բաղդադ երկաթգծի կարևոր ուղղությունների շինարարության իրավունքը: Այս միջոցառումների շնորհիվ թուրքական կառավարությունը ֆինանսական կախման մեջ ընկավ գերմանական կայսրությունից, որի շնորհիվ Գերմանիան ձեռք բերեց Մերձավոր Արևելքում իշխող դիրք և աստիճանաբար քայլեր ձեռնարկեց առաջիկա պատերազմին նախա- պատրաստության համար: Թուրք-գերմանական հիշյալ մերձեցումը նպաստավոր էր նաև Աբդուլ Համիդ Երկրորդի համար՝ արտաքին քաղաքական և ներքաղաքական մի շարք հարցեր լուծելու և, ի դեմս Գերմանիայի՝ հզոր դաշնակից ձեռքբերելու առումով: Holborn H., նշվ. աշխ., էջ 87; Krauss J., Deutsch-türkische Handelsbeziehungen, Jena, 1900, S. 101. 30 207