MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 206

բարդանում էր նաև փամփուշտների սակավության պատճառով: 1890 թ. Մաուզերի հրացանների համար Լյովե ընկերությանը տրվել էր 15 մլն փամփուշտի պատվեր 26 : 1891-1892 թթ., երբ Մաուզերի և Կրուպպի ընկերությունների կողմից զենքի մատակարարման պայմանագրերը կատարվել էին, գեր- մանական զինագործական ընկերությունները ֆոն դեր Գոլցի գլխա- վորած ռազմական առաքելության սպաների օժանդակությամբ փոր- ձում էին ձեռք բերել նոր պատվերներ: Բայց նրանք հանդիպեցին Օսման փաշայի ընդդիմությանը, որը Սլի Սաիբ փաշայի մահվանից հետո վերստին ստանձնել էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Ուստի գերմանացի սպաները ձեռնամուխ եղան սուլթանին սադրանքի ենթարկելու մեթոդի կիրառմանը: Նրանք սկսեցին արտասահմանում հոդվածներ հրատարակել Ռուսաստանի կողմից Թուրքիային սպառ- նացող վտանգի բովանդակությամբ 27 : Գերմանացի սպաները, դիվանագետները և զինագործական գոր- ծարարները, այնուամենայնիվ, կարողացան հասնել իրենց նպատա- կին: 1890-ական թթ. Մաուզերի ընկերությունը 200.000 նոր հրացաննե- րի պատվեր ստացավ: 1893 թ. մարտի 1-ին Ստամբուլ առաքվեց Մաու- զերի 9,5 մմ տրամաչափի 228.000 և 7,65 մմ տրամաչափի 150.000 հրացան 28 : 1885-1897 թթ. Գերմանիայից Թուրքիայի գնած հրացանների թիվը հասնում էր 800.000-ի: Դրանց մեծ մասը այդպես էլ մնաց պա- հեստներում և չտրամադրվեց զինվորներին: 1897 թ. հույն-թուրքական պատերազմի նախօրեին Ստամբուլում բնակվող մի գերմանացի գրում է. «Երբ պատերազմը սկսվի, այդ ժամանակ միայն, ըստ երևույթին, այդ հրացանները կբաժանվեն զինվորներին, որոնք մարտի կբռնվեն զենքով, որը երբևէ չէին բռնել իրենց ձեռքերում» 29 : 1890-ական թթ. գերմանական զինագործական ընկերությունները դիվանագետների, ռազմական առաքելության սպաների օգնությամբ, ինչպես նաև թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելու ճանապարհով կարողացնան ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել իրենց մենաշնորհ դիրքը թուրքական շուկայում: Ըստ գերմանացի ուսումնասիրողների տվյալների՝ 1889-1897 թթ. Նույն տեղում, էջ185: Holborn H., նշվ. աշխ., S. 83. 28 Lamouche L., L'organisationmilitairi de l'empireOttoman, Paris, 1895, 65. 29 Küntzler K., նշվ. աշխ., S. 22. 26 27 206