MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 205

զենքի մատակարարման դիմաց թուրքական կառավարության պարտ- քերի վճարմանը: Ստանալով խոշորագույն Գերմանական բանկի կա- ռավարիչ Գեորգ Սիմենսի աջակցությունը, նա նույնպես միջամտեց Անատոլիական երկաթգծի կառուցման փոխզիջումներ ստանալու բազմաթիվ մրցակիցների մրցավազքին: Նոր հավակնորդը թուրքական կառավարությանն առաջարկեց 150 մլն ֆրանկ պարտքի դիմաց իրեն տալ ցանկալի փոխզիջումները: Թուրքական կառավարությունը համա- ձայնեց կնքել պայմանագիր միայն 37.5 մլն ֆրանկի դիմաց (1887 թ. այդքան էր կազմում թուրքական բյուջեի դեֆիցիտը): Աբդուլ Համիդը մտավախությամբ ընդունեց անգլո-ֆրանսիական օգնության առա- ջարկը և չէր ցանկանում կախվածության մեջ հայտնվել Օտտոմանյան կայսերական բանկից 23 : Բացի այդ, թուրքական կառավարությունը գեր- մանական ֆինանսական աղբյուրներին տրամադրելով երկաթգծի կառուցման զիջումները, քաղաքական տեսանկյունից ևս կշահեր, քանի որ Կրուպպի և Մաուզերի պարտքերի վճարումից հետո էլ Թուրքիան կապավիներ Գերմանիայի օգնությանը: Այդպիսով, գերմանական կապիտալը միաժամանակ մի քանի խնդիրներ էր լուծում. օգուտ էին ստանում պարտքերի դիմաց վճարվող տոկոսավճարներից, մատակարարվող զենքի վճարումներից և, վերջա- պես, ձեռք էին բերում երկաթգծի կառուցման չափազանց կարևոր զիջումներ, որը հիմք հանդիսացավ մի քանի տարի անց Մերձավոր Արևելքում խոշորագույն՝ Բեռլին-Բաղդադ երկաթգծի կառուցման փոխ- զիջումներ ստանալու համար: Այդ բոլորը, ընդհանուր առմամբ, նպաս- տում էին Գերմանիայի քաղաքական ազդեցության մեծացմանը Թուր- քիայում 24 : Արդեն 1888 թ. սկսած Թուրքիա զենք մատակարարելու մենա- շնորհը անցավ Գերմանիային: Հետագա մի քանի տարիների ընթաց- քում թուրքական բանակը ողողվել էր գերմանական զենքով: Միայն թուրքական զենքի պատվերների մատակարարման համար Մաուզերի ընկերությունում օրական պատրաստվում էր 320 հրացան 25 : 1890 թ. Թուրքիան ստացավ պրուսական 1871 թ. օրինակով պատրաստված 200.000 «Մաուզեր» հրացան: Բայց թուրքական բանակի հրամանա- տարական կազմը չէր շտապում բանակը վերազինել նոր զենքերով: Դա Նույն տեղում, էջ 95: Küntzler K., նշվ. աշխ., էջ 54: 25 Военный сборник, СПБ 1890, № 10, ч. 2, с. 180 23 24 205