MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 204
թյան և սուլթանական պալատական մի շարք բարձրաստիճան պաշ-
տոնյաներին տրված 200.000 լիր կաշառքը ծառայեց իր նպատակին 19 :
Համաձայն պայմանագրի, թուրքական կառավարությունը պար-
տավորվեց 400.000 լիրի անհապաղ վճարում կատարել: Բայց դա-
տարկված գանձարանից նման վճարում կատարելը Աբդուլ Համիդի
համար չափազանց դժվար էր: Մաուզերին և Լյովեին այդչափ խոշոր
գումարի վճարման անհրաժեշտությունը ստիպեց Աբդուլ Համիդին
Անատոլիական երկաթգծի կառուցման համար արտաքին կապիտալի
ներգրավման նպատակով արագացնել փոխզիջումները: 1887-1888 թթ.
բանակցությույնները իրականացվում էին թուրքական կառավարու-
թյան և անգլիական ու ֆրանսիական ֆինանսական կազմակերպու-
թյունների հետ: Որպես Փոքր Ասիայում երկաթգծի կառուցման զիջման
տրամադրման գլխավոր նախապայման՝ թուրքական կառավարությու-
նը պահանջում էր 25 մլն ֆրանկ պարտք: Ողջ գումարը ուղղվելու էր
Մաուզերի և Կրուպպի ընկերություններին ունեցած պարտավորու-
թյունների վճարմանը: Պարտքի վերաբերյալ բանակցությունները անօ-
գուտ էին, ինչպես անօգուտ էին Օտտոմանյան կայսերական բանկից
կամ գերմանական ֆինանսիստներից պարտք վերցնելու սուլթանի
փորձերը 20 :
Այսպիսով, թուրքական կառավարության անկարողությունը
Թուրքիա մատակարարվող զենքի վճարումների հետ կապված 1888 թ.
կեսերին հանգեցրեց մեծ պարտավորությունների առաջացման: Ստամ-
բուլում Գերմանիայի ներկայացուցիչները, օգտագործելով իրենց տնօ-
րինության տակ գտնվող բոլոր միջոցները, Թուրքիայից պահանջեցին
անհապաղ վճարել վերջինիս վաճառված զենքի գումարները 21 :
Թուրքական ֆինանսների կտրուկ վատթարացումը, որը առաջա-
ցել էր գերմանացի սպաների և գործարարների մեղքով, Գերմանիայի
կողմից ճարպկորեն օգտագործվեց Անատոլիական երկաթգծի կառուց-
ման նպատակով ևս փոխզիջումներ ստանալու համար 22 : 1888 թ. Գար-
նանը, Մաուզեր ընկերության գործերով պայմանավորված, կրկին
Ստամբուլ ժամանաեց Ալֆրեդ Կաուլլան: Նրա նպատակն էր հասնել
Նույն տեղում:
Küntzler K., Abdul-Hamid und die Reformen in der Türkei, Dresden und Leipzig
1897, S. 41.
21 Menne B., նշվ. աշխ., էջ 162:
22 Holborn H., նշվ. աշխ., էջ 83:
19
20
204