MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 203

մաքային ճանապարհների ամրապնդմանը: Միաժամանակ նրանք ջանքեր էին գործադրում Գերմանիային հանձնել նոր նավատորմի և հին նավահանգիստների վերազինման և արդիականացման պատվեր- ները: Արդեն 1885 թ. գարնանը թուրքական կառավարությունը գեր- մանական Դանցիգ նավաշինական ընկերությանը մի քանի ակա- նակիրների և 130 ինքնագնաց ականների պատվեր էր տվել 15 : Գերմանական դեսպանատան և Գոլցի գլխավորած ռազմական առաքելության հետ երկարատև բանակցությունների արդյունքում 1885 թ. Կրուպպի ընկերության հետ դաշտային հրետանային, բոսֆոր- յան և դարդանելյան նավատորմի սպառազինության, ինչպես նաև նոր զրահակիր «Համիդիե» նավի հրետանային սպառազինության վերաբեր- յալ պայմանագիր կնքվեց: Պատվերի ընդհանուր գումարը կազմում էր 14.5 մլն ֆրանկ: 2.5 մլն ֆրանկի չափով առաջին վճարումը, որը պետք է իրականացվեր մինչև 1885 թ. վերջը, կատարվելու էր թուրքական մաքսային եկամուտների հաշվին 16 : Բացի այդ, ավելի ուշ Կրուպպի ընկերությանը պատվիրվել էր նա 60 մորտիրա, որը կատարվել էր, ինչպես գրում էր Ստամբուլում ռուսական ռազմական գործակալ, գեներալ մայոր Ֆիլիպովը, գերմանացի սպաների կողմից թուրքական պաշտպանության նախարարությանը համոզելու շնորհիվ 17 : Պատվերներից առավել խոշորը կատարվեց 1887 թ. սկզբին, երբ Ստամբուլ ժամանեց Մաուզեր ընկերության ներկայացուցիչ և Վյուր- տեմբերգյան բանակային միավորման գլխավոր տնօրեն Լյովե Ալֆրեդ Կաուլլան: Թուրքական կառավարությունը Կաուլլայի հետ 500.000 հրացանի և 50.000 հեծելազորային կարաբինի մատակարարման պայ- մանագիր կնքեց 18 : Գերմանական ընկերություններին զենքի նման չափաքանակների պատվերները գերմանական դիվանագիտության և ֆոն դեր Գոլցի ռազմական առաքելության ակնհայտ ձեռքբերումներից էր, որով ամրապնդվում էին Գերմանիայի դիրքերը Բոսֆորում: Պայմանները, որոնց հիման վրա կնքվել էին այդ պայմանագրերը, թուրքական կառավարության համար ծայրահեղ ծանր և անշահավետ էին: Ըստ երևույթին, գերմանական ռազմական ընկերությունների ներ- կայացուցիչների կողմից թուրքական պաշտպանության նախարարու- Նույն տեղում: Նույն տեղում: 17 Menne B., Krupp. Deutschlands Kanonenkönig, Zürich, 1937, S. 154. 18 Holborn H., նշվ. աշխ., S. 79. 15 16 203